Ադրբեջանը նոր հարձակման է պատրաստվում Հայաստանի դեմ. Փաշինյան. France 24
ՀայաստանՎարչապետ Նիկոլ Փաշինյանը France 24-ին տված հարցազրույցում հայտարարել է, որ Ադրբեջանը նոր հարձակման է պատրաստվում Հայաստանի դեմ:
«Ադրբեջանը Հայաստանի տարածքը համարում է «Արևմտյան Ադրբեջան»»,-նշել է Փաշինյանը:
Վարչապետ Փաշինյանի խոսքով՝ Իլհամ Ալիևը ցանկանում է ոչ թե խաղաղության պայմանագիր, որը հիմնված է տարածքային ամբողջականության փոխադարձ ճանաչման վրա, այլ ավելի շուտ Հայաստանում նոր տարածքների գրավում:
Փաշինյանը, անդրադառնալով ՀՀ ուղարկվող ֆրանսիական սպառազինությանը, հերքել է Բաքվի մեղադրանքները, թե Փարիզը կրակի վրա յուղ է լցնում և ընդգծել, որ Ադրբեջանն իր կողմից միլիարդավոր եվրոներ է ծախսում սեփական սպառազինության վրա: