Զելենսկին առաջիկայում կժամանի Հայաստան․ Factor TV
ՀայաստանFactor TV-ի տեղեկություններով՝ Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին առաջիկայում կայցելի Հայաստան։
«Մեր հավաստի աղբյուրի փոխանցմամբ՝ Ուկրաինայի նախագահի այցը Հայաստան այս պահին պատրաստվում է, սակայն այցի ժամկետը վերջնականապես հաստատված չէ։ Ուկրաինական կողմի հետ ժամկետի մասին բանակցություն է ընթանում։ Սպասվում է, որ Վոլոդիմիր Զելենսկին Երևանում կլինի մարտ ամսին»,– գրում է կայքը։
Նշվում է, որ Հայաստանում Ուկրաինայի գործերի ժամանակավոր հավատարմատար Լոբաչ Վալերին այսօր չի հերքել Factor TV-ի այս տեղեկությունը։
Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում։