Ուկրաինայի ԱԳ նախարարը հայտարարել է, որ կորցրած տարածքները ռազմավարական նշանակություն չունեն
ԱշխարհՈւկրաինայի արտգործնախարար Դմիտրի Կուլեբան ընդունել է Կիևի կողմից տարածքների կորուստը, սակայն որոշել է հայտարարել, որ դրանք բոլորը ռազմավարական նշանակություն չունեն։ Այս հայտարարությունը նա արել է ABC հեռուստաալիքի «Բարի լույս Ամերիկա» հաղորդաշարի եթերում:
«Մենք իսկապես կորուստներ ենք կրել գետնի վրա, բայց դրանք ռազմավարական նշանակություն չունեն առաջնագծում ընդհանուր կայունության համար»,- ասել է ուկրաինացի դիվանագետը։
Նա նաև հավելել է, որ Կիևը դեռ սպասում է F-16 կործանիչներին, ինչպես նաև հակաօդային պաշտպանության ավելի շատ համակարգերի։