Զելենսկին Ադրբեջանին հրավիրել է մասնակցելու «խաղաղության բանաձևին»
Համաշխարհային ՄամուլՈւկրաինան ուրախ կլիներ՝ տեսնելու Ադրբեջանի մասնակցությունը «խաղաղության բանաձևին»։ Այս մասին Վոլոդիմիր Զելենսկին հայտարարել է փետրվարի 25-ին Կիևում կայացած մամուլի ասուլիսում։
«Ադրբեջանը պաշտպանում է Ուկրաինայի տարածքային ամբողջականությունը։ Ադրբեջանը ինքնիշխան իրավունքների և խաղաղության կողմնակից է։ Մյուս կողմից, իհարկե, մենք ուրախ կլինենք, որ Ադրբեջանը հնարավորության դեպքում մասնակցի խաղաղության բանաձևին»,- ասել է Զելենսկին։
Անցյալ շաբաթ ԶԼՄ-ներում տեղեկություններ հայտնվեցին Զելենսկու հարավկովկասյան շրջագայության մասին, որը նախատեսված է հաջորդ ամսվա սկզբին` Երևան և Բաքու այցելություններով:
Վոլոդիմիր Զելենսկին անցյալ տարվա հոկտեմբերի սկզբին զանգահարել է իր ադրբեջանցի գործընկեր Իլհամ Ալիևին՝ երախտագիտություն հայտնելով «Ադրբեջանի կողմից Ուկրաինային տրամադրված մարդասիրական օգնության համար, մասնավորապես ձմեռային պայմաններում էներգետիկ ոլորտին աջակցելու համար»։
Զելենսկին նախկինում բազմիցս շնորհակալություն է հայտնել իր ադրբեջանցի գործընկերոջը՝ Կիևին նյութական աջակցության համար։ Այսպիսով, 2023 թվականի փետրվարի 15-ին նա զանգահարել է Իլհամ Ալիևին՝ շնորհակալություն հայտնելով նրան Ուկրաինայի տարածքային ամբողջականությանն ու ինքնիշխանությանը աջակցելու, ինչպես նաև մարդասիրական օգնության համար։