Թուրք պատգամավորը նշել է հայ-թուրքական սահմանի բացման հիմնական պայմանը
ԹուրքիաԹուրքիան չի բացի Հայաստանի հետ սահմանը, քանի դեռ Ադրբեջանի և Հայաստանի միջև բոլոր խնդիրները չեն լուծվել:
Այս մասին հայտարարել է Թուրքիայի Ազգային մեծ ժողովի պատգամավոր, թուրք-ադրբեջանական միջխորհրդարանական բարեկամության խմբի ղեկավար Շամիլ Այրիմը, հաղորդում է ադրբեջանական ԱՊԱ գործակալությունը։
Նա պնդել է, թե «Հայաստանը պետք է փոփոխի իր Սահմանադրությունը, որում արտացոլված են իր տարածքային հավակնությունները Ադրբեջանի և Թուրքիայի նկատմամբ, այլապես նման պետության հետ խաղաղությունն անհնար կլինի»։
Նրա խոսքով՝ «Ադրբեջանը և Թուրքիան ուշադիր հետևում են այս գործընթացին»։
Այրիմը հայտարարել է նաև, թե «Թուրքիայի և Ադրբեջանի հարաբերությունները խորացել են «Շուշիի հռչակագրից» բխող սկզբունքներին համապատասխան»՝ ընդգծելով, թե «չափազանց կարեւոր է ողջ թյուրքական աշխարհի միավորումը»։