Մակրոնը չի բացառել, որ կարող է զորք մտցնել Ուկրաինա
Համաշխարհային ՄամուլՖրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը չի բացառել Ուկրաինա ցամաքային զորքեր ուղարկելու հնարավորությունը՝ նրան աջակցելու Ռուսաստանի դեմ պատերազմում, փոխանցում են միջազգային ԶԼՄ-ները։
«Այսօր չկա կոնսենսուս ցամաքային զորքեր ուղարկելու հարցում, բայց ոչինչ չի կարելի բացառել: Մենք ամեն ինչ կանենք, որպեսզի Ռուսաստանը չհաղթի», - ասել է Մակրոնը։
Մակրոնը հրաժարվել է հստակեցնել, թե որ երկրները թույլ կտան զորքեր ուղարկել Ուկրաինա՝ ասելով, որ նախընտրում է պահպանել որոշակի «ռազմավարական երկիմաստություն»:
Ավելի վաղ Սլովակիայի և Չեխիայի վարչապետները հայտարարել էին, որ իրենց երկրները մտադիր չեն զորք մտցնել Ուկրաինա։ ԱՄՆ-ն ու ՆԱՏՕ-ն նույնպես նման ծրագրեր չունեն, գրում է Reuters-ը՝ վկայակոչելով Սպիտակ տանը։
Գագաթնաժողովը Մակրոնը կոչ է արել ուժեղացնել Ուկրաինայում Ռուսաստանի ռազմական գործողություններին արձագանքը։ «Ռուսաստանի դիրքորոշումը փոխվել է, նա ձգտում է գրավել նոր տարածքներ և նայում է ոչ միայն Ուկրաինային, այլ նաև շատ այլ երկրների, հետևաբար մեծ վտանգ է ներկայացնում»,- իր ելույթում նշել է Մակրոնը։