Պապիկյանը մասնակցել է զինվորական դատախազության 2023 թ. աշխատանքների ամփոփմանը նվիրված քննարկմանը
Հայաստան
Փետրվարի 27-ին ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը մասնակցել է զինվորական դատախազության 2023 թվականի աշխատանքների ամփոփմանը նվիրված քննարկմանը։ Այս մասին հայտնում են ՀՀ ՊՆ–ից։
ՀՀ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը շնորհակալություն է հայտնել պաշտպանական գերատեսչության ղեկավարին՝ հանդիպմանը մասնակցելու համար՝ հույս հայտնելով, որ ամփոփման շրջանակում բարձրացված հարցերը երկուստեք օգտակար կլինեն:
ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը կարևորել է արդյունավետ համագործակցության շարունակականությունը, որը միտված է ավելի կարգապահ, կանոնադրային հարաբերությունների վրա հիմնված բանակ ունենալուն։
Հանդիպման ընթացքում 2023 թվականին զինվորական դատախազության կատարած աշխատանքների վերաբերյալ հաշվետվություն և վերլուծություն է ներկայացրել ՀՀ զինվորական դատախազ, գլխավոր դատախազի տեղակալ Գրիգոր Էլիզբարյանը:
Ամփոփման ավարտին պաշտպանության նախարարն ու գլխավոր դատախազն անդրադարձել են մի շարք կարևոր հարցերի, քննարկել համագործակցության զարգացման ձևաչափն ու հեռանկարները։


















































Ամենադիտված
Դերասանուհու որդին հիվանդանոցում մահացել է. որն էր եղել վեճի բուն պատճառը, ինչու էին կրակել նրան