Մահացել է Նիկոլայ Ռիժկովը
Ռուսաստան
Մահացել է ԽՍՀՄ կառավարության նախկին ղեկավար Նիկոլայ Ռիժկովը։ Այս մասին փետրվարի 28-ին Telegram ալիքում հայտնել է Դաշնության խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոն։
«Մահացել է զարմանալի և պայծառ մարդ՝ Նիկոլայ Իվանովիչ Ռիժկովը։ Մարդ-դարաշրջան։ Յուրահատուկ ճակատագրի տեր և եզակի պետական գործիչ»,- գրել է նա։
Նա մահացել է 95 տարեկանում։ Մահվան պատճառը չի նշվում։
Ռիժկովը ղեկավարել է խորհրդային կառավարությունը 1985-1991 թվականներին։ 2003 թվականից Բելգորոդի մարզից Ռուսաստանի Դաշնության Դաշնային խորհրդի անդամ է։
Նիկոլայ Ռիժկովն ուներ ՀՀ Ազգային հերոսի կոչում։


















































Ամենադիտված
Ծեծկռտուք Մոսկվայի ռեստորաններից մեկում՝ հայտնի գործարարի և «Դոն Պիպոյի» միջև․ վերջինս թիկնապահի հետ փախուստի է դիմել (տեսանյութ)