2018 թվականից մինչև այսօր 180 հազար աշխատատեղ է ստեղծվել․ Փաշինյան
Հայաստան2018 թվականից մինչև այսօր 180 հազար աշխատատեղ է ստեղծվել Հայաստանի Հանրապետությունում: Այս մասին ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանի ժամանակ ասել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ պատասխանելով «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանի հարցին:
Նրա խոսքով՝ Հայաստանում էականորեն աճել է նաև միջին աշխատավարձը:
«Հայաստանում միջին աշխատավարձն աճել է առնվազն 57-60 տոկոսով: Արտագնա աշխատանքի մեջ իներցիոն տրամաբանություն էլ կա: Հայաստանի Հանրապետությունում, ես չեմ ասում, որ բոլորն իրենց սրտի ուզած և երազանքի աշխատանքը կարող են գտնել, բայց ակնհայտ է, որ Հայաստանում աշխատատեղեր կան»,- ասել է նա: