Կարո՞ղ է մի օր ՌԴ մուտքը Ձեզ էլ արգելվի․ հարց՝ Փաշինյանին (տեսանյութ) ԵԱՏՄ-ն Հայաստանին էլեկտրամեքենաների քվոտա կտա՞ (տեսանյութ) Ադրբեջանը պարտադրո՞ւմ է Սահմանադրության փոփոխություն. Սպիտակ տունը սողում է Պուտինի առջև. Օբամա Ոստիկան ու փրկարար դառնալ ցանկացողները կարող են չծառայել բանակում․ պայմանը՝ 10 տարի ծառայություն ՆԳՆ համակարգում Անկախության հռչակագրի տեքստը հակապետական է. Փաշինյան (տեսանյութ) Դատարանը 2 ամսով երկարաձգել է Գագիկ Խաչատրյանի կալանքը Աթոռով է, թե ինչով՝ համարժեք է ու ճիշտ․ աջակցում եմ ՔՊ-ին». Փաշինյանը՝ ԱԺ ծեծկռտուքի մասին (տեսանյութ) TRIPP-ը կարող է ներառել մինչև 5-6 ենթակառուցվածք, այդ թվում՝ գազատար և նավթատար․ Գրիգորյան ընդդիմությանը այնպիսի առաջարկ կանենք, որից չեն հրաժարվի. Փաշինյան (տեսանյութ) Խորհրդարանը պետք է ժողովրդավարական քննարկումների հարթակ լինի, այլ ոչ «մարտադաշտ». Անահիտ Մանասյան Ոչնչացնելու եմ, ջարդ ու փշուր եմ անելու․ Փաշինյանը սպառնաց անգամ ՔՊ-ականների՞ն (տեսանյութ) Եթե ընդմիջում հայտարարվեր միջադեպի սկզբում, վստահաբար միջադեպը նման շարունակականություն չէր ստանա (տեսանյութ) 

Համազգային միաբանությամբ հնարավոր է կասեցնել նոր արհավիրքները․ Վեհափառն ընդունել է «Որդիների կանչին»

Հայաստան

Փետրվարի 28-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում հյուրընկալեց զոհված հայորդիների ծնողներին ու հարազատներին միավորող «Որդիների կանչ» հասարակական կազմակերպության ներկայացուցիչներին։ Հայտնում են Մայր Աթոռի տեղեկատվական համակարգից։ 

Հանդիպմանը Ամենայն Հայոց Կաթողիկոսն իր օրհնությունն ու մաղթանքները բերեց հայորդիներին Սուրբ Էջմիածին այցի առիթով։ Հայոց Հովվապետը կարևորեց կազմակերպության կողմից ներդրվող ջանքերը՝ հանուն հայրենիքի իրենց կյանքն ընծայած հայորդիների ընտանիքների համախմբման և նրանց իրավունքների պաշտպանության ուղղությամբ։ Հայոց Հայրապետը հաստատեց, որ զոհված սիրելիների ծանր կորստի ցավը կարելի է սփոփել կարեկից և օգնական լինելով միմյանց, նաև կյանքի կոչելով նրանց նվիրական երազները։ Նորին Սրբությունը հավաստեց, որ Հայոց Եկեղեցու հոգևոր սպասավորները պիտի շարունակեն առանձնակի հովվական խնամք և ուշադրություն ցուցաբերել նման ընտանիքներին՝ զորացնելու նրանց սրտերում հավատն ու լավատեսությունը ապագայի նկատմամբ։

Ամենայն Հայոց Կաթողիկոսը մասնավոր իր գնահատանքը հայտնեց կազմակերպության անդամներին ազգային արժեքների ամրապնդման, հայրենասիրական ոգով սերունդների դաստիարակության հարցերում դրսևորած նախանձախնդրության համար։

Զրույցի ընթացքում Նորին Սրբությունը նշեց, որ այս օրերին աշխարհասփյուռ հայ ժողովուրդը աղոթքով հիշում է 1988թ․ Խորհրդային Ադրբեջանի իշխանությունների կազմակերպած Սումգայիթյան ջարդերի անմեղ զոհերին՝ տեղեկացնելով, այս առավոտ Մայր Աթոռում, մասնակցությամբ ողջ միաբանության, կատարվել է հոգեհանգստյան կարգ։

Դատապարտությամբ անդրադառնալով Սումգայիթի հայ ազգաբնակչության զանգվածային ջարդերին և տասնյակ հազարավոր հայորդիների բռնի տեղահանությանը՝ Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդգծեց, որ անպատժելի մնացած և համընդհանուր դատապարտման չարժանացած այս ողբերգությունը հետագայում տեղիք տվեց ադրբեջանական իշխանությունների հայատյաց քաղաքականության նոր ոճիրների՝ ռազմական ճանապարհով Արցախի զավթման, արցախահայության բռնի տեղահանման և հայկական հոգևոր-մշակութային ժառանգության ոչնչացման։

Առկա անվտանգային մարտահրավերների պայմաններում Վեհափառ Հայրապետը հրամայական նկատեց համազգային միաբանությունը, որով հնարավոր է կասեցնել նոր արհավիրքները, ապահովել խաղաղությունը հայրենի սահմաններում և հետամուտ լինել հայրենի հողի վրա Արցախի ժողովրդի անկախ ու անվտանգ կյանքի իրավունքի պաշտպանությանը։

Վերջում Ամենայն Հայոց Կաթողիկոսը պատասխանեց ներկաների հարցերին, որոնք վերաբերում էին հայրենիքի առջև ծառացած խնդիրներին, Արցախի հոգևոր-մշակութային ժառանգության պահպանությանը, ինչպես նաև Եկեղեցի-պետություն հարաբերություններին։

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
ԱՄԷ-ի արտաքին գործերի նախարարությունը կոչ է արել կանխել տարածաշրջանում լարվածության սրումըԿարո՞ղ է մի օր ՌԴ մուտքը Ձեզ էլ արգելվի․ հարց՝ Փաշինյանին (տեսանյութ) ԵԱՏՄ-ն Հայաստանին էլեկտրամեքենաների քվոտա կտա՞ (տեսանյութ) Ադրբեջանը պարտադրո՞ւմ է Սահմանադրության փոփոխություն. Սպիտակ տունը սողում է Պուտինի առջև. ՕբամաՈստիկան ու փրկարար դառնալ ցանկացողները կարող են չծառայել բանակում․ պայմանը՝ 10 տարի ծառայություն ՆԳՆ համակարգումԱնկախության հռչակագրի տեքստը հակապետական է. Փաշինյան (տեսանյութ) Դատարանը 2 ամսով երկարաձգել է Գագիկ Խաչատրյանի կալանքը Բոսֆորի նեղուցով նավերի տարանցումը դադարեցվել է բեռնատար նավի հետ կապված խնդիրների պատճառովԱթոռով է, թե ինչով՝ համարժեք է ու ճիշտ․ աջակցում եմ ՔՊ-ին». Փաշինյանը՝ ԱԺ ծեծկռտուքի մասին (տեսանյութ) Էստոնիան Ռուսաստանի սահմանի մոտ մինչև 150 բունկեր կկառուցիTRIPP-ը կարող է ներառել մինչև 5-6 ենթակառուցվածք, այդ թվում՝ գազատար և նավթատար․ Գրիգորյանընդդիմությանը այնպիսի առաջարկ կանենք, որից չեն հրաժարվի. Փաշինյան (տեսանյութ) Խորհրդարանը պետք է ժողովրդավարական քննարկումների հարթակ լինի, այլ ոչ «մարտադաշտ». Անահիտ Մանասյան Hürriyet. Սաուդյան Արաբիան Թուրքիային առաջարկել է իր տարածքում բազա հիմնելու հնարավորությունՈչնչացնելու եմ, ջարդ ու փշուր եմ անելու․ Փաշինյանը սպառնաց անգամ ՔՊ-ականների՞ն (տեսանյութ) Եթե ընդմիջում հայտարարվեր միջադեպի սկզբում, վստահաբար միջադեպը նման շարունակականություն չէր ստանա (տեսանյութ) The Atlantic-ը հաղորդել է Մասկի՝ Ուկրաինայի հարցում փոփոխվող դիրքորոշման մասինԵս գիտեի գոնե ֆիզիկապես են ուժեղ, փաստորեն չէ. Նիկոլ Փաշինյանը՝ ԱԺ ծեծկռտուքի մասին Անդրանիկ Գևորգյանի քթից արյուն էր հոսում, Ռուբեն Մխիթարյանի հագուստը պատառոտված էր. շտապօգնություն է ժամանել ԱԺ Կրակոցներ և ծեծկռտուք՝ Երևանի հայտնի «Ճրագ Հոլլ»-ում․ 4 անձ բերման է ենթարկվել, հայտնաբերվել են արնանման հետքերով Porsche-ն ու մահակըԿորեայի Հանրապետությունը հայտարարել է, որ Հյուսիսային Կորեան հրթիռ է արձակել Ճապոնական ծովի ուղղությամբԸնկած տեղը խփել են Անդրանիկ Գևորգյանին, հիմա դեմքի վրա հետքեր կա. Մանրամասներ ԱԺ-ի ծեծկռտուքից (տեսանյութ) NYT. Վենսը կարող է գլխավորել ԱՄՆ պատվիրակությունը՝ Իրանի հետ բանակցությունները վերսկսելու համարԵրկու կողմից էլ հարվածներ եղել են. Գրիգորյանը ԱԺ-ում տեղի ունեցած ծեծկռտուքի մասին (տեսանյութ) «Նորատուսցի Ալիկի» գործով նախաքննությունն ավարտվել է․ ինչի՞ համար է մեղադրանք առաջադրվել նրանՓաշինյանը շտապեցնում է սահմանադրական փոփոխությունները․ Արդյո՞ք Բաքուն նոր նախապայման է դնումԱԺ միջանցքում իրավիճակը շարունակում է լարված մնալ (տեսանյութ) Մելանյա Թրամփը հաստատել է դեպի Ալեշկի ամերիկացի լրագրող դիտորդների ուղարկումըՈր հասցեներն այսօր կհոսանքազրկվեն Նոր կադրեր՝ ԱԺ միջանցքում շարունակվող ծեծկռտուքից (տեսանյութ) Թրամփը հայտարարել է Հորմուզի նեղուցը իր պատվին վերանվանելու ծրագրերի մասինՔՊ-ական նախկին պատգամավոր Լիլիթ Ստեփանյանը՝ Կոտայքի նոր մարզպետՄերոնք պատրաստվում են․ Արայիկ Հարությունյանը տեսանյութ է հրապարակել (տեսանյութ) Իսպանիայում եռօրյա սուգ է սկսվել գնացքների բախման հետևանքով 68 մարդու զոհվելուց հետոՀրմշտոց ու ծեծկռտուք եղավ. ԱԺ-ում իրավիճակը լարվեց (տեսանյութ) Սոցհարթակում իմ անունով բացվել է կեղծ օգտահաշիվ, խնդրում եմ չարձագանքել հաղորդագրություններին․ Պապոյան Ռոդրիգեսը պահանջել է, որ Անգլիայի բանկը վերադարձնի Վենեսուելայի ոսկու պահուստներըԸմբշամարտի ԱԱ․ այսօր գորգ դուրս կգա Վազգեն ԹևանյանըԿենտրոնական բանկի անունից կեղծ փաստաթղթեր են տարածվում. ԿԲ–ն զգուշացնում է ՈՒՂԻՂ. Կառավարության նիստԹրամփը հայտարարել է, որ ԱՄՆ-ն Իրանին բժշկական պարագաներ է առաջարկելԶգուշացում․ Անահիտ Մանասյանի անունով կեղծ Telegram-յան օգտահաշիվ է գործումԱԺ–ում իրավիճակը լարվեց. ծեծկռտուք սկսվեց Բազմաթիվ հասցեներում ջուր չի լինելու Նեթանյահուն առաջատար է, բայց չի կարողանում ապահովել մեծամասնություն․ Իսրայելում կոալիցիոն պայքար է սպասվումՓաշինյանը պաշտոնանկ է արել ԿԲ նախկին նախագահ Արթուր ՋավադյանինԻ՞նչ փոխարժեքներ են սահմանվել այսօր՝ հոկտեմբերի 29-ինԿասեցվել է տանձի համով ոչ ալկոհոլային գազավորված ըմպելիքի արտադրությունըWSJ. Վենսը փորձում է վերսկսել բանակցությունները Իրանի հետԱբրահամյան․ «Հաղթող Ադրբեջան» կարգախոսը մարում է, Բաքվի խնդիրներն ավելի են սրվում
Ամենադիտված