Մենք աջակցում ենք Զելենսկու՝ 10 կետից բաղկացած խաղաղության ծրագրին․ Էրդողան
Համաշխարհային ՄամուլԹուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հիշեցրել է, որ Անկարան Ռուսաստանին և Ուկրաինային բանակցությունների հարթակ է առաջարկել։ Թուրքիայի ղեկավարի տեսաուղերձը հրապարակել է Hürriyet-ը։
«Մենք պատրաստ ենք վերսկսել այն բանակցային հարթակի աշխատանքը, որը նախկինում ստեղծել էինք Ստամբուլում՝ խաղաղություն հաստատելու համար։ Այս առումով, հուսով եմ, որ համերաշխության ոգին, որը վերածնվել է մեզ մոտ՝ Բալկաններում, Հարավարևելյան Եվրոպայի երկրների համագործակցության գործընթացի շնորհիվ, կտարածվի նաև հարևան տարածաշրջանում։»,- ասել է Էրդողանը։
Թուրքիայի նախագահի խոսքով՝ բանակցություններին երկու կողմերի մասնակցությունն անհրաժեշտ պայման է Ուկրաինայում խաղաղության նախաձեռնությունների հաջողության համար։
«Մենք սկզբունքորեն աջակցում ենք [Ուկրաինայի նախագահ Վլադիմիր] Զելենսկու՝ 10 կետից բաղկացած խաղաղության ծրագրին»,- ընդգծել է Թուրքիայի նախագահը։