Ուկրաինան երեք ռուսական Սու-34 է խոցել
Համաշխարհային ՄամուլՊատերազմի ուսումնասիրման ամերիկյան ինստիտուտը (ISW) իր վերջին ակնարկում հայտնել է Ավդեևկայի ուղղությամբ ռուսական զորքերի առաջխաղացման մասին։ Ուկրաինայի Զինված ուժերի ռազմաօդային ուժերի հրամանատար Նիկոլայ Օլեշչուկը հինգշաբթի հայտարարել է ռուսական Սու-34 հերթական ռազմական ինքնաթիռի ոչնչացման մասին, փոխանցում են միջազգային ԶԼՄ-ները։
«Եվս մեկ Սու-34 է խոցվել արևելյան ուղղությամբ»,- ասել է Օլեշչուկը:
Ավելի ուշ Նիկոլայ Օլեշչուկը հայտարարել է, որ Դոնբասում ուկրաինացիները խոցել են ևս երկու երկտեղանոց ռուսական Սու-34 կործանիչ-ռմբակոծիչ։
«Կարծես թե նրանք ոչինչ չեն հասկանում: Ռուս օդաչուները ոչ մի եզրակացություն չեն անում: Այսօր ժամը 9:00-ի սահմաններում Ավդեևկայի և Մարիուպոլի ուղղություններում ոչնչացվել է ևս երկու Սու-34 կործանիչ-ռմբակոծիչ»,- մանրամասնել է Օլեշչուկը:
Ուկրաինայի զինված ուժերի գլխավոր հրամանատար Ալեքսանդր Սիրսկին նույնպես մեկնաբանել է ուկրաինացի զինվորականների հաջողությունները. Նա նշել է, որ փետրվարի 29-ի գիշերը հակառակորդի ինքնաթիռի դեմ հաջող մարտական աշխատանքից հետո ոչնչացվել է ևս երկու ռուսական ինքնաթիռ՝ Սու-34 կործանիչ-ռմբակոծիչները Ավդեևկայի և Մարիուպոլի ուղղություններում։
«Շնորհակալություն ձեր քրտնաջան աշխատանքի համար»,- գրել է նա Telegram-ի իր ալիքում։