Հիշում ենք նրանց ճակատագիրը, ովքեր զորք են ուղարկել մեր երկրի տարածքներ. Պուտին
Համաշխարհային ՄամուլՄեր երկիր զորք ուղարկողների համար հետևանքները ավելի ողբերգական կլինեն, քան նախկինում։ Այս մասին փետրվարի 29-ին հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Դաշնային ժողովին ուղղված իր ամենամյա ուղերձում՝ հիշեցնելով Արևմուտքում հնչած առաջարկները Ուկրաինա ՆԱՏՕ-ի զորքեր ուղարկելու մասին։
«Մենք հիշում ենք նրանց ճակատագիրը, ովքեր զորք են ուղարկել մեր երկիր։ Բայց հիմա միջամտողների համար հետևանքներն ավելի ողբերգական կլինեն»,- ասել է Պուտինը։
«Ռուսաստանն ունի նաև զենք, որը կարող է խոցել իրենց տարածքում գտնվող թիրախները։ Այն ամենը, ինչով նրանք հանդես են գալիս Արևմուտքում, ինչը վախեցնում է ողջ աշխարհին, այս ամենը իսկապես սպառնում է միջուկային պատերազմով և քաղաքակրթության կործանմանը»,-ասել է Պուտինը։
«Ռուսաֆոբիան մարդուն զրկում է բանականությունից»,-հավելել է ՌԴ ղեկավարը։