Կարո՞ղ է մի օր ՌԴ մուտքը Ձեզ էլ արգելվի․ հարց՝ Փաշինյանին (տեսանյութ) ԵԱՏՄ-ն Հայաստանին էլեկտրամեքենաների քվոտա կտա՞ (տեսանյութ) Ադրբեջանը պարտադրո՞ւմ է Սահմանադրության փոփոխություն. Սպիտակ տունը սողում է Պուտինի առջև. Օբամա Ոստիկան ու փրկարար դառնալ ցանկացողները կարող են չծառայել բանակում․ պայմանը՝ 10 տարի ծառայություն ՆԳՆ համակարգում Անկախության հռչակագրի տեքստը հակապետական է. Փաշինյան (տեսանյութ) Դատարանը 2 ամսով երկարաձգել է Գագիկ Խաչատրյանի կալանքը Աթոռով է, թե ինչով՝ համարժեք է ու ճիշտ․ աջակցում եմ ՔՊ-ին». Փաշինյանը՝ ԱԺ ծեծկռտուքի մասին (տեսանյութ) TRIPP-ը կարող է ներառել մինչև 5-6 ենթակառուցվածք, այդ թվում՝ գազատար և նավթատար․ Գրիգորյան ընդդիմությանը այնպիսի առաջարկ կանենք, որից չեն հրաժարվի. Փաշինյան (տեսանյութ) Խորհրդարանը պետք է ժողովրդավարական քննարկումների հարթակ լինի, այլ ոչ «մարտադաշտ». Անահիտ Մանասյան Ոչնչացնելու եմ, ջարդ ու փշուր եմ անելու․ Փաշինյանը սպառնաց անգամ ՔՊ-ականների՞ն (տեսանյութ) Եթե ընդմիջում հայտարարվեր միջադեպի սկզբում, վստահաբար միջադեպը նման շարունակականություն չէր ստանա (տեսանյութ) 

Ակադեմիական քաղաք միայն ապրանք բերող մեքենաները պետք է մուտք գործեն. հատուկ կարգ պետք է մշակել. Փաշինյան

Հայաստան

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել խորհրդակցություն, որի ընթացքում քննարկվել են «Ակադեմիական քաղաքի» մշակութային և կրթական կլաստերների ենթակառուցվածքներին վերաբերող հարցեր:

Խորհրդակցությանը մասնակցել են «Ակադեմիական քաղաք» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի անդամները, Ակադեմիական քաղաքի գլխավոր հատակագիծը նախագծող gmp International GmbH Architects and Engineers ընկերության գործադիր տնօրեն Ստեֆան Շուտցը, պատասխանատու գերատեսչությունների ղեկավարներ:

GMP միջազգային ընկերության գործադիր տնօրեն Ստեֆան Շուտցը նշել է, որ կլաստերները նախագծվել են՝ հետագայում զարգանալու և ընդլայնվելու հնարավորությամբ: Նրա խոսքով՝ տարածքը հարթ չէ, առկա է թեքություն և մատչելիության ապահովման խնդիր: «Պետք է մուտք և մատչելիություն ապահովենք դեպի բոլոր շենք-շինություններ: Ունենք երկու տարբեր կլաստերներ, կրթական և մշակութային, այնուհետև կենտրոնական տարածք, որը հետիոտնի համար լինելու է առանց որևէ երթևեկության: Փորձել ենք բաշխել շենք-շինություններն այնպես, որ հրապարակների շուրջ կառուցվեն գրավիչ տարածքներ: Շրջապատող ճանապարհները և կանաչ տարածքները կողմնորոշված են դեպի կենտրոնական մուտքեր, կլինեն կանաչ տարածքներ, այգիներ, աջակցող օբյեկտներ և հիմնական կառույցներ: Մարդիկ պետք է այնտեղ իրենց հարմարավետ զգան, ուստի պետք է նաև կանաչ գոտիներ, ջրային տարածքներ բերենք «Ակադեմիական քաղաք»»,- նշել է Ստեֆան Շուտցը:

Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանի ռեկտոր Եղիազար Վարդանյանը նշել է, որ անցնող ժամանակահատվածում համալսարանի կողմից կատարվել են հաշվարկներ՝ Ակադեմիական քաղաքի համար պահանջվող կոմունալ ռեսուրսների վերաբերյալ: «Այսինքն՝ կարող ենք արդեն ճշգրտությամբ ասել, թե որքան ջուր, ոռոգում, գազ, էլեկտրաէներգիա է պահանջվում: Արդեն կարող ենք այս ուղղությամբ աշխատանքներ իրականացնել»,- նշել է նա:

Միաժամանակ, ռեկտորը հավելել է, որ մշակել են դեպի Ակադեմիական քաղաք ճանապարհների առաջարկ-կոնցեպտ, որը քննարկվել է նաև Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության ու Երևանի քաղաքապետարանի հետ: Կոնցեպտում ներկայացված են առավելագույն բոլոր հնարավորությունները: «Կոնցեպտի համաձայն՝ Ակադեմիական քաղաք տրանսպորտային միջոցների մուտքը պետք է հնարավորինս սահմանափակել, նախատեսված է, որ մարզերից դեպի «Ակադեմիական քաղաք» գնացող տրանսպորտային հոսքը չլինի Երևանի միջոցով՝ հնարավորինս փորձելով խուսափել խցանումներից»,- ասել է նա:

ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանը նշել է, որ տրանսպորտային համակարգի առումով կոնցեպտի հիմքում երկու բան է դրված: «Նախ Երևանը լրացուցիչ չծանրաբեռնել, երկրորդը՝ հնարավորինս շատ ճանապարհներով մոտենալ «Ակադեմիական քաղաքին»: Կիսում ենք շրջանաձև ճանապարհի գաղափարը, որը հավելյալ հնարավորություններ է տալիս»,- ասել է նախարարը:

Իր հերթին, վարչապետ Փաշինյանը ողջունել է շրջանաձև երթևեկության գաղափարը: «Նախորդ անգամ պայմանավորվեցինք, որ մեր տրամաբանությամբ՝ Ակադեմիական քաղաք պետք է մուտք գործեն միայն մատակարարում իրականացնող ավտոմեքենաներ, այլ մեքենա չպետք է մուտք գործի: Եթե մուտքը բացեցինք, նաև մեր իրականության նրբությունները հաշվի առնելով՝ այնտեղ բուռն երթևեկություն կսկսվի: Միայն ապրանք բերող մեքենաները պետք է մուտք գործեն: Այդտեղ հատուկ կարգ է պետք մշակել»,- ընդգծել է վարչապետը:

Հաջորդիվ անդրադարձ է կատարվել դեպի «Ակադեմիական քաղաք» մետրոյի, երկաթուղու և էլեկտրական տրանսպորտի երթևեկության կազմակերպման հնարավորություններին վերաբերող հարցերի:

Վարչապետ Փաշինյանը պատասխանատուներին հանձնարարել է ճանապարհային ենթակառուցվածքների հարցերին ավելի մանրամասն և հիմնավոր լուծում տալու համար իրականացնել ուսումնասիրություն և ներկայացնել տեխնիկատնտեսական հիմնավորում:

Քննարկվել են նաև «Ակադեմիական քաղաք»-ին հարակից «Հայֆիլմ» կինոստուդիայի զարգացման հնարավորություններին և հեռանկարներին վերաբերող հարցեր:

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Կարո՞ղ է մի օր ՌԴ մուտքը Ձեզ էլ արգելվի․ հարց՝ Փաշինյանին (տեսանյութ) ԵԱՏՄ-ն Հայաստանին էլեկտրամեքենաների քվոտա կտա՞ (տեսանյութ) Ադրբեջանը պարտադրո՞ւմ է Սահմանադրության փոփոխություն. Սպիտակ տունը սողում է Պուտինի առջև. ՕբամաՈստիկան ու փրկարար դառնալ ցանկացողները կարող են չծառայել բանակում․ պայմանը՝ 10 տարի ծառայություն ՆԳՆ համակարգումԱնկախության հռչակագրի տեքստը հակապետական է. Փաշինյան (տեսանյութ) Դատարանը 2 ամսով երկարաձգել է Գագիկ Խաչատրյանի կալանքը Բոսֆորի նեղուցով նավերի տարանցումը դադարեցվել է բեռնատար նավի հետ կապված խնդիրների պատճառովԱթոռով է, թե ինչով՝ համարժեք է ու ճիշտ․ աջակցում եմ ՔՊ-ին». Փաշինյանը՝ ԱԺ ծեծկռտուքի մասին (տեսանյութ) Էստոնիան Ռուսաստանի սահմանի մոտ մինչև 150 բունկեր կկառուցիTRIPP-ը կարող է ներառել մինչև 5-6 ենթակառուցվածք, այդ թվում՝ գազատար և նավթատար․ Գրիգորյանընդդիմությանը այնպիսի առաջարկ կանենք, որից չեն հրաժարվի. Փաշինյան (տեսանյութ) Խորհրդարանը պետք է ժողովրդավարական քննարկումների հարթակ լինի, այլ ոչ «մարտադաշտ». Անահիտ Մանասյան Hürriyet. Սաուդյան Արաբիան Թուրքիային առաջարկել է իր տարածքում բազա հիմնելու հնարավորությունՈչնչացնելու եմ, ջարդ ու փշուր եմ անելու․ Փաշինյանը սպառնաց անգամ ՔՊ-ականների՞ն (տեսանյութ) Եթե ընդմիջում հայտարարվեր միջադեպի սկզբում, վստահաբար միջադեպը նման շարունակականություն չէր ստանա (տեսանյութ) The Atlantic-ը հաղորդել է Մասկի՝ Ուկրաինայի հարցում փոփոխվող դիրքորոշման մասինԵս գիտեի գոնե ֆիզիկապես են ուժեղ, փաստորեն չէ. Նիկոլ Փաշինյանը՝ ԱԺ ծեծկռտուքի մասին Անդրանիկ Գևորգյանի քթից արյուն էր հոսում, Ռուբեն Մխիթարյանի հագուստը պատառոտված էր. շտապօգնություն է ժամանել ԱԺ Կրակոցներ և ծեծկռտուք՝ Երևանի հայտնի «Ճրագ Հոլլ»-ում․ 4 անձ բերման է ենթարկվել, հայտնաբերվել են արնանման հետքերով Porsche-ն ու մահակըԿորեայի Հանրապետությունը հայտարարել է, որ Հյուսիսային Կորեան հրթիռ է արձակել Ճապոնական ծովի ուղղությամբԸնկած տեղը խփել են Անդրանիկ Գևորգյանին, հիմա դեմքի վրա հետքեր կա. Մանրամասներ ԱԺ-ի ծեծկռտուքից (տեսանյութ) NYT. Վենսը կարող է գլխավորել ԱՄՆ պատվիրակությունը՝ Իրանի հետ բանակցությունները վերսկսելու համարԵրկու կողմից էլ հարվածներ եղել են. Գրիգորյանը ԱԺ-ում տեղի ունեցած ծեծկռտուքի մասին (տեսանյութ) «Նորատուսցի Ալիկի» գործով նախաքննությունն ավարտվել է․ ինչի՞ համար է մեղադրանք առաջադրվել նրանՓաշինյանը շտապեցնում է սահմանադրական փոփոխությունները․ Արդյո՞ք Բաքուն նոր նախապայման է դնումԱԺ միջանցքում իրավիճակը շարունակում է լարված մնալ (տեսանյութ) Մելանյա Թրամփը հաստատել է դեպի Ալեշկի ամերիկացի լրագրող դիտորդների ուղարկումըՈր հասցեներն այսօր կհոսանքազրկվեն Նոր կադրեր՝ ԱԺ միջանցքում շարունակվող ծեծկռտուքից (տեսանյութ) Թրամփը հայտարարել է Հորմուզի նեղուցը իր պատվին վերանվանելու ծրագրերի մասինՔՊ-ական նախկին պատգամավոր Լիլիթ Ստեփանյանը՝ Կոտայքի նոր մարզպետՄերոնք պատրաստվում են․ Արայիկ Հարությունյանը տեսանյութ է հրապարակել (տեսանյութ) Իսպանիայում եռօրյա սուգ է սկսվել գնացքների բախման հետևանքով 68 մարդու զոհվելուց հետոՀրմշտոց ու ծեծկռտուք եղավ. ԱԺ-ում իրավիճակը լարվեց (տեսանյութ) Սոցհարթակում իմ անունով բացվել է կեղծ օգտահաշիվ, խնդրում եմ չարձագանքել հաղորդագրություններին․ Պապոյան Ռոդրիգեսը պահանջել է, որ Անգլիայի բանկը վերադարձնի Վենեսուելայի ոսկու պահուստներըԸմբշամարտի ԱԱ․ այսօր գորգ դուրս կգա Վազգեն ԹևանյանըԿենտրոնական բանկի անունից կեղծ փաստաթղթեր են տարածվում. ԿԲ–ն զգուշացնում է ՈՒՂԻՂ. Կառավարության նիստԹրամփը հայտարարել է, որ ԱՄՆ-ն Իրանին բժշկական պարագաներ է առաջարկելԶգուշացում․ Անահիտ Մանասյանի անունով կեղծ Telegram-յան օգտահաշիվ է գործումԱԺ–ում իրավիճակը լարվեց. ծեծկռտուք սկսվեց Բազմաթիվ հասցեներում ջուր չի լինելու Նեթանյահուն առաջատար է, բայց չի կարողանում ապահովել մեծամասնություն․ Իսրայելում կոալիցիոն պայքար է սպասվումՓաշինյանը պաշտոնանկ է արել ԿԲ նախկին նախագահ Արթուր ՋավադյանինԻ՞նչ փոխարժեքներ են սահմանվել այսօր՝ հոկտեմբերի 29-ինԿասեցվել է տանձի համով ոչ ալկոհոլային գազավորված ըմպելիքի արտադրությունըWSJ. Վենսը փորձում է վերսկսել բանակցությունները Իրանի հետԱբրահամյան․ «Հաղթող Ադրբեջան» կարգախոսը մարում է, Բաքվի խնդիրներն ավելի են սրվումԽողովակները հողից հանելու և ապամոնտաժելու պահին 3 անձ ձերբակալվել է, այդ թվում զոդողն ու վարորդը
Ամենադիտված