«Disney»–ն առաջին անգամ կներկայացնի հայկական մշակույթը
Գիտություն և Մշակույթ«Mickey Mouse Funhouse» սիրված անիմացիոն սերիալը կներկայացնի հայկական ավանդույթներն իր առաջիկա «Vardavar!» անվամբ դրվագում:
Այս դրվագը, որը ցուցադրվելու է «Disney+»-ով 2024 թվականի մարտի 1-ին, զգալի քայլ է դեպի մշակութային ներկայացվածություն մանկական հեռուստատեսային ծրագրերում, գրում է bnnbreaking.com–ը:
«Vardavar!» դրվագը երիտասարդ հեռուստադիտողին ներկայացնելու է հայկական մշակույթը՝ գրավիչ և կրթական ձևով:
Նշվում է, որ դրվագի հեղինակը Քեթլին Սարնելլի Կապուկչյանն է, ում ամուսինն ազգությամբ հայ է։