Գազայի հատվածում մարդասիրական օգնություն ստանալու հերթերում ավելի քան 100 մարդ է մահացել
Համաշխարհային ՄամուլԱռնվազն 104 պաղեստինցի է մահացել Գազայի հատվածում մարդասիրական օգնություն ստանալու հերթերում, Իսրայելը պնդում է, որ մահերը եղել են հրմշտոցի հետևանք, իսկ պաղեստինյան բժշկական ծառայությունները մեղադրում են իսրայելցի զինվորականներին, հինգշաբթի հաղորդում են տեղական լրատվամիջոցները, գրում է «Interfax»-ը:
Գազայի հատվածի առողջապահական մարմինների տվյալներով՝ ավելի քան 104 մարդ է մահացել արդասիրական օգնություն ստանալու հերթերում, ևս 760-ը վիրավորվել են, հաղորդում են մերձավորարևելյան լրատվամիջոցները։ Բժիշկներն ասում են, որ մահերն ու վնասվածքները եղել են Իսրայելի պաշտպանության բանակի կողմից խաղաղ բնակչության վրա հասցված հարվածների հետևանք։
Միաժամանակ Իսրայելի պաշտպանության բանակը հայտնել է, որ, ըստ իսրայելական վարկածի, զոհերն ու վիրավորները հրմշտոցի հետևանք են։
Սակայն The Times of Israel-ը, հղում անելով իսրայելական բանակում իր աղբյուրին, հայտնում է, որ միջադեպի ժամանակ որոշ պաղեստինցիներ սկսել են շարժվել դեպի իսրայելցի զինվորականները, որոնք համակարգում էին բեռնատարների տեղաշարժը, ինչը զինվորականներին «վտանգի տակ» էր դնում։ Այդ պատճառով զինվորները կրակ են բացել ամբոխի ուղղությամբ։