«Սա ուղիղ սպառնալի՞ք է Ռուսաստանին»․ Զախարովա
ԱշխարհՌուսաստանի և ՆԱՏՕ-ի միջև հնարավոր պատերազմի մասին Պենտագոնի ղեկավար Լլոյդ Օսթինի խոսքերը ցույց են տալիս, որ ագրեսորը Վաշինգտոնն է, հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան Telegram-ի իր ալիքում։
«Սա ուղիղ սպառնալի՞ք է Ռուսաստանին, թե Զելենսկու համար արդարացում գտնելու փորձ։ Երկուսն էլ խենթություն են։ Բայց հիմա բոլորը տեսնում են, թե ով է ագրեսորը՝ Վաշինգտոնը»,- մեկնաբանել է Զախարովան նրա խոսքերը։