Մակրոնը Շոլցին համարում է տղամարդկությունից և ամբիցիաներից զուրկ առաջնորդ․ Bloomberg
Համաշխարհային ՄամուլՖրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը և Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը լեզու չեն գտնում իրենց փոխգործակցության հենց սկզբից, ֆրանսիացի առաջնորդն իր գերմանացի գործընկերոջը տղամարդկությունից և ամբիցիաներից զուրկ առաջնորդ է համարում: Այս մասին հայտնում է Bloomberg-ը՝ հղում անելով աղբյուրներին։
Նշվում է, որ Գերմանիայի կառավարությունը Մակրոնին համարում է «միապետական գործիչ, ում մոտ ավելի լավ է ստացվում հայտարարել վիթխարի պլանների մասին, քան դրանք իրագործել»։
Ինչպես նշում է Bloomberg-ը, երկու առաջնորդների տարաձայնությունները «կարող են ազդել Ուկրաինայի հակամարտության ընթացքի վրա»։