Պենտագոնը ամերիկյան բանակի մի շարք գեներալների և ադմիրալների է կրճատել
ԱՄՆ
Ինչպես տեղեկացնում է ամերիկյան «The Washington Post» պարբերականը` ԱՄՆ–ի պաշտպանության նախարարությունը առաջիկա հինգ տարիների համար ծրագրված ռեֆորմերի շրջանակում՝ մարտ ամսից սկսած մինչև դեկտեմբեր, աշխատանքից ազատել է ամերիկյան բանակի 27 գեներալների և ադմիրալների։ Առաջին անգամն է, որ Միացյալ նահանգների պաշտպանության դեպարտամենտը նման կրճատումներ է իրականացնում։ Պենտագոնի նախանշած ռեֆորմների շրջանակում նախատեսվում է մինչև 10%-ով կրճատել ամերիկյան բանակի բարձրաստիճան սպայական անձնակազմին՝ 952–ից հասցնելով մինչև 850–ի։
Այս փոփոխություններն իրականացվում են բյուջետային ծախսերը կրճատելու համար, սակայն ԱՄՆ–ի պաշտպանության նախարարության բարձրագույն ղեկավարությունը հայտարարել է, որ դրանք նաև խորհրդանշական բնույթ են կրում, քանի որ Պենտագոնն անցնում է խնայողությունների և զսպվածության ժամանակաշրջան։ Օբամայի վարչակազմը առաջարկել է առաջիկա տասնամյակում 450 մլրդ դոլարով կրճատել ռազմական բյուջեն, ևս 500 մլրդ դոլարի կրճատումներ կլինեն, եթե կոնգրեսը չհաստատի հաջորդ տարվա դիֆիցիտի կրճատման ծրագիրը։


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)