ԱՄՆ-ն օդից պարենային օգնություն կհասցնի Գազայի հատված. Բայդեն
Համաշխարհային Մամուլ
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ ԱՄՆ-ն օդից պարենային օգնություն կհասցնի Գազայի հատված՝ նշելով, որ պաղեստինցիների համար տարածաշրջան հոսող մարդասիրական օգնությունը բավարար չէ, հայտնում է NBC News-ը։
«Գազա եկող օգնությունը բավարար չէ։ Կյանքը վտանգված է։ Մենք պետք է հարյուրավոր բեռնատարներ ուղարկենք, ոչ թե մի քանի հատ։ Մենք անելու ենք այն ամենը, ինչ կարող ենք»,-ասել է Բայդենը։
Բայդենը կրկնել է, որ ԱՄՆ-ն փորձում է անհապաղ զինադադար պարտադրել, որպեսզի ավելի շատ օգնություն կարողանա հոսել դեպի Գազա, որտեղ «անմեղ մարդիկ» են մահանում:


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)