Եգիպտոսում Իսրայելի և ՀԱՄԱՍ-ի պատվիրակությունները կքննարկեն Գազայում հրադադարը
Համաշխարհային ՄամուլԻսրայելի և ՀԱՄԱՍ-ի պատվիրակությունները մարտի 2-ին կմեկնեն Եգիպտոսի մայրաքաղաք Կահիրե՝ քննարկելու Գազայի հատվածում հրադադարի հարցը, գրում է IRNA-ն։
Իսրայելի պատվիրակությունը Եգիպտոսի իշխանություններին կներկայացնի պաղեստինցի այն բանտարկյալների անունները, որոնց մտադիր չէ ազատ արձակել։ Միաժամանակ, ներկայացվելու է իսրայելցի գերիների ցուցակը, որոնց ՀԱՄԱՍ-ը պետք է ազատ արձակի։
Հանդիպումը կկրի ոչ պաշտոնական բնույթ։