Փաշինյանի հայտարարություններն այն մասին, թե ՀԱՊԿ-ը ծանր պահին լքել է Հայաստանը, չեն համապատասխանում իրականությանը․ Լավրով
Արտաքին ՔաղաքականՀայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարություններն այն մասին, թե ՀԱՊԿ-ը ծանր պահին լքել է Հայաստանը, չեն համապատասխանում իրականությանը, Անթալիայում լրագրողների հարցին ի պատասխան՝ հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը։
«2022 թվականի աշնանը՝ ՀԱՊԿ գագաթնաժողովի նախօրեին Երևանում կայացած արտգործնախարարների հանդիպմանը, բառ առ բառ, մինչև վերջին ստորակետը համաձայնեցրինք ՀԱՊԿ խաղաղապահների մանդատի տեքստը Հայաստանի տարածքում։ Մինչև ուշ երեկո սրանով էինք զբաղված, բոլորը հաստատեցին, որ փաստաթուղթը պատրաստ է։ Առավոտյան, այն ներկայացվեց ՀԱՊԿ գագաթնաժողովի, պետությունների ղեկավարների հաստատմանը։ Բոլորը կողմ էին, բայց Նիկոլ Վովաևիչ Փաշինյանը, լինելով նիստի նախագահող, ասաց, որ փաստաթուղթը չի գոհացնում Երևանին, քանի որ ՀԱՊԿ-ը հանդես չի եկել Ադրբեջանի գործողությունների կտրուկ դատապարտմամբ»,- հայտարարել է Լավրովը։