Անցած տարի Կառավարության տված 44 միլիոն դրամով 6 թանգարան 15 ցուցանմուշ է գնել
Տեսանյութեր15 տարի դադարից հետո թանգարանները պետական բյուջեի հատկացումներով համալրում են իրենց հավաքածուները: Այս մասին հայտնում են ԿԳՄՍ նախարարությունից։
«Անցած տարի Կառավարության տված 44 միլիոն դրամով 6 թանգարան 15 ցուցանմուշ է գնել։
2024-ին այդ նպատակով առանձնաված բյուջեն ավելի քան 70 միլիոն դրամ է:
Թանգարաններն այս կամ այն գործը ձեռք բերելու համար հայտ են ներկայացնում ԿԳՄՍ նախարարություն։
Ինչպե՞ս է գործընթացը կատարվում. մեկնաբանել է Մշակութային ժառանգության վարչության պետ Աստղիկ Մարաբյանը»: