Մոսկվան հեռակա ձերբակալել է Ուկրաինայի նախկին դեսպանին
Համաշխարհային Մամուլ
Մոսկվայի դատարանը հեռակա կալանավորել է Ղազախստանում Ուկրաինայի նախկին արտակարգ և լիազոր դեսպան Պյոտր Վրուբլևսկուն, ով, ըստ լրատվամիջոցների, նախկինում կոչ է արել հնարավորինս շատ ռուսների սպանել ամբողջ աշխարհում։ Այս մասին ՏԱՍՍ-ին հայտնել են իրավապահ մարմինները։
Դիվանագետի դեմ գործ է հարուցվել ատելություն կամ թշնամանք հրահրելու հոդվածով։
«Բանաձև է ընդունվել ուկրաինացի դիվանագետին դաշնային, ապա միջազգային հետախուզման մեջ մտցնելու մասին։ Բացի այդ, Մոսկվայի դատարանը բավարարել է Ուկրաինայի քաղաքացի Վրուբլևսկու նկատմամբ խափանման միջոց ընտրելու վերաբերյալ հետաքննության պահանջը»,- ասել է գործակալության զրուցակիցը։
Նա նաև պարզաբանել է, որ Վրուբլևսկու կալանքի երկամսյա ժամկետը կհաշվարկվի Ռուսաստանի տարածք արտահանձնելու կամ մեղադրյալին Ռուսաստանի Դաշնության տարածքում կալանավորելու պահից։


















































Ամենադիտված
Ջուր հավաքեք. բազմաթիվ հասցեներում երկար ժամանակ ջուր չի լինելու