«Քաղաքացու օրվա» առթիվ դպրոցներում կանցկացվի «Հայրենիքը պետություն է» խորագրով նախագիծ
ՀայաստանՀամաձայն «Հայաստանի Հանրապետության տոների և հիշատակի օրերի մասին» օրենքի` ՀՀ քաղաքացու օրը նշվում է ապրիլի վերջին շաբաթ օրը:
Այդ օրվա կապակցությամբ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունն առաջարկել է դպրոցների սովորողների շրջանում անցկացնել ուսումնական նախագիծ` «Հայրենիքը պետություն է» խորագրով:
Նախագծի շրջանակում սովորողներն իրենց նախընտրելի ձևաչափով /նկարներ, կոլաժներ, ձեռքի աշխատանքներ/ պետք է ներկայացնեն յուրահատուկ և հետաքրքիր տեղեկատվություն այն տարածքի մասին, որտեղ ապրում են: Կատարված աշխատանքի ընթացքը պետք է ներկայացվի մինչև 3 րոպե տևողությամբ տեսանյութով կամ տեսանյութերի շարքով:
Արդյունքներն ամփոփվելու են դպրոցներում և ապրիլի 27-ին տեղադրվելու դպրոցի ֆեյսբուքյան էջում կամ կայքում: