Թուրքիայում բնակվող ֆրանսիացիները անհանգստանում են իրենց անվտանգության համար
Թուրքիա
Ֆրանսիայի Ազգային ժողովի կողմից Հայոց ցեղասպանության ժխտման համար քրեական պատասխանատվություն սահմանող օրենքի ընդունումից հետո Թուրքիայում բնակվող ֆրանսիացիների վիճակը բավականին բարդացել է: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով ֆրանսիական Le Parisien-ը, ներկայում միայն Ստամբուլում բնակվում են շուրջ չորս հազար ֆրանսիացիներ, որոնք սկսել են անհանգստանալ իրենց անվտանգության համար` նույնիսկ օրենքի ընդունումից մեկ շաբաթ անց: «Հիմա ես այստեղ նույնիսկ վախենում եմ ֆրանսերեն խոսել»,- խոստովանում է Ստամբուլում ապրող ուսանողուհի Մարի Ռոզը:
Հատկապես անհանգստացած են Թուրքիայում բիզնես ակտիվություն ցուցաբերող ֆրանսիացի գործարարները: «Մենք հիմնականում անհանգստանում ենք երակարաժամկետ ծրագրերի մասով»,- նշում է թուրք-ֆրանսիական առևտրային պալատի նախագահ Ռաֆայել Էսպոզիտոն:
Le Parisien-ը ավելացնում է, որ Թուրքիայում բնակվող ֆրանսիացիների ակտիվությունն ընկալելի է` հաշվի առնելով այդ երկրի պատմությունը:


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)