ՌԴ–ն շահագրգռված է Հարավային Կովկասում խաղաղությամբ և կայունությամբ․ Միշուստին
ՌուսաստանՌուսաստանը շահագրգռված է Հարավային Կովկասում կայունությամբ և առանձնահատուկ նշանակություն է տալիս այս տարածաշրջանում տնտեսական կապերի ապաշրջափակմանը, հայտարարել է ՌԴ վարչապետ Միխայիլ Միշուստինը Բաքվում իր ադրբեջանցի գործընկեր Ալի Ասադովի հետ բանակցություններում։
«Մենք առանձնահատուկ նշանակություն ենք տալիս Հարավային Կովկասում տնտեսական և տրանսպորտային կապերի ապաշրջափակմանը: Մենք շահագրգռված ենք մեր ընդհանուր տարածաշրջանի խաղաղությամբ, կայունությամբ և բարգավաճմամբ», - ասել է Միշուստինը: