Կարմիր խաչի աշխատակիցներն այցելել են Բաքվում ապօրինաբար պահվող Արցախի ղեկավարությանը
ԱրցախՓետրվարի վերջին Կարմիր խաչի միջազգային կոմիտեի աշխատակիցները հերթական անգամ այցելել են Բաքվում կալանավորված ԼՂ ղեկավարությանը: Այս մասին հայտնել է Ադրբեջանում ԿԽՄԿ ներկայացուցչության հասարակայնության հետ կապերի բաժնի ղեկավար Իլահա Հուսեյնովան, գրում է APA-ն:
Արցախի ղեկավարների հետ եղել են անհատական հանդիպումներ, նրանց ընտանիքների հետ շփվելու հնարավորություն է տրվել:
ԿԽՄԿ ընթացակարգերին համապատասխան՝ այցերի հետ կապված դիտարկումներն ու առաջարկությունները փոխանցվում և քննարկվում են միայն կալանավորած անձանց հետ։
Ինչպես հայտնի է, Ադրբեջանն այժմ Բաքվում ապօրինաբար կալանքի տակ է պահում օկուպացված Արցախի ղեկավարներին՝ նախկին նախագահներ Արկադի Ղուկասյանին, Բակո Սահակյանին, Արայիկ Հարությունյանին, նախկին ԱԳ նախարար Դավիթ Բաբայանին, նախկին ԱԺ նախագահ Դավիթ Իշխանյանին, ՊԲ նախկին հրամանատար Լևոն Մնացականյանին, գեներալ Դավիթ Մանուկյանին, նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանին: