Ադրբեջանի ՊՆ ղեկավարը հանդիպել է Թուրքիայի ԶՈւ ԳՇ պետի հետ
Թուրքիա
Պաշտոնական այցով Թուրքիայում գտնվող Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովը մարտի 6-ին հանդիպել է Թուրքիայի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, բանակի գեներալ Մեթին Գյուրաքին։
Այս մասին APA-ին հայտնել են Ադրբեջանի պաշտպանության նախարարությունից։
Հանդիպմանը նշվել է, որ ադրբեջանա-թուրքական հարաբերությունները հիմնված են բարեկամության և փոխադարձ վստահության վրա։ Ընդգծվել է, որ «երկու երկրների միջև առկա համագործակցությունը տարածաշրջանում կայունություն ապահովող հիմնական գործոններից է»։
Քննարկվել են նաև Ադրբեջանի և Թուրքիայի միջև ռազմական համագործակցության զարգացման հեռանկարները և փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող մի շարք հարցեր։


















































Ամենադիտված
Գագիկ Ծառուկյանից կբռնագանձվի 75 անշարժ գույք, 42 ավտոմեքենա, 105 միլիարդ 865 միլիոն 865 հազար դրամ