Թուրքիան ծրագրում է լայնածավալ ցամաքային ռազմական գործողություն իրականացնել․ Hurriyet
Համաշխարհային Մամուլ
Թուրքիայի ղեկավարությունը կարող է ամռանը լայնածավալ ցամաքային ռազմական գործողություն իրականացնել Իրաքի հյուսիսում Քրդստանի աշխատավորական կուսակցության (PKK) զինյալների դեմ։
Այս մասին գրել է տեղական Hurriyet հրատարակությունը։
Նշվում է, որ հաշվի առնելով կառավարության նիստից հետո Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հայտարարությունը, թե «պատրաստվում ենք փակել այն շրջանակը, որը կապահովի Իրաքի հետ մեր սահմանների անվտանգությունը», Իրաքի հյուսիսում գործողության հավանականությունն էլ ավելի է մեծացել։
Էրդողանը հավելել է, որ «այս ամառ այդ հարցը մեկընդմիշտ կլուծվի»։


















































Ամենադիտված
Գագիկ Ծառուկյանից կբռնագանձվի 75 անշարժ գույք, 42 ավտոմեքենա, 105 միլիարդ 865 միլիոն 865 հազար դրամ