Ֆիդանը Բայդենի խորհրդականի հետ քննարկել է հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման գործընթացը
ԹուրքիաԹուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը Վաշինգտոնում ԱՄՆ ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջեյք Սալիվանի հետ քննարկել է հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման գործընթացը։
Կողմերն ընդգծել են, որ երկու երկրների հարաբերություններում ձեռք բերված առաջընթացը որոշիչ կլինի Հարավային Կովկասի համար, հայտնում են թուրքական լրատվամիջոցները։
Բացի այդ, հանդիպման ընթացքում քննարկվել են իրավիճակը Գազայում և ռուս-ուկրաինական պատերազմը։