Նիգերիայում առևանգել են ավելի քան 200 աշակերտի
Համաշխարհային ՄամուլՆիգերիայի հյուսիս-արևմուտքում գրոհայինների կողմից առևանգվել է ավելի քան 200 աշակերտ:
Այս մասին հայտնում է Daily Post թերթը։
«Կադունա նահանգի Կուրիգա գյուղում առևանգվել են 232 դպրոցականներ», - թերթը մեջբերում է նահանգի նախկին սենատոր Շեհու Սանիի խոսքերը: «Սա նույն դպրոցն է, որտեղ մոտ մեկ ամիս առաջ սպանեցին տնօրենին, առևանգեցին նրա կնոջը»։
Դպրոցի վրա հարձակումը տեղի է ունեցել առավոտյան, երբ ընդհանուր ժողով էր անցկացվում, նշում է հրատարակությունը։ Ոստիկանությունը դեռ չի հայտնում առեւանգվածների ստույգ թիվը։ Նիգերիայի տարբեր հրատարակություններ նշում են 100 կամ ավելի թվեր։ Առեւանգվածների տարիքը չի նշվում։
Միջադեպը տեղի է ունեցել Նիգերիայի արեւելքում զինյալների կողմից 117 կնոջ առեւանգման մասին տեղեկություն ստանալուց երկու օր անց։