Պուտինը մարտի 8-ի կապակցությամբ 52 կին դատապարտյալի ներում է շնորհել
Ռուսաստան
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հրամանագիր է ստորագրել 52 կանանց ներում շնորհելու մասին՝ ի պատիվ Կանանց միջազգային օրվա, որը նշվում է մարտի 8-ին։
Համապատասխան փաստաթուղթը հրապարակվել է Կրեմլի կայքում։
«Նախ ներում են շնորհվում անչափահաս երեխաներ ունեցող կանանց, հղիներին, ապա նաև այն կանանց, ում հարազատները մասնակցում են հատուկ ռազմական գործողությանը»,- ասված է հրամանագրում։
Հայտարարության մեջ ընդգծվում է, որ ՌԴ ղեկավարն իր որոշումը կայացնելիս առաջնորդվել է մարդասիրության սկզբունքով։


















































Ամենադիտված
Ծեծկռտուք Մոսկվայի ռեստորաններից մեկում՝ հայտնի գործարարի և «Դոն Պիպոյի» միջև․ վերջինս թիկնապահի հետ փախուստի է դիմել (տեսանյութ)