Պուտինին ուղերձս հստակ է՝ չեմ հանձնվելու. Բայդեն
Համաշխարհային ՄամուլԱՄՆ-ը զորք չի ուղարկի Ուկրաինա, բայց կշարունակի աջակցել Ուկրաինային։ Այս մասին հայտարարել է ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը, գրում են միջազգային ԶԼՄ-ները։
«Եթե ԱՄՆ-ն Ուկրաինային տրամադրի ինքնապաշտպանության համար անհրաժեշտ զենք, ապա նա կկարողանա հաղթել Ռուսաստանին, իսկ եթե արգելափակի Կիևին օգնությունը, ապա Միացյալ Նահանգները կկորցնի իր համաշխարհային առաջնորդությունը»,- նշել է Բայդենը։
Ելույթ ունենալով Կոնգրեսի առջև՝ Բայդենն ասել է, որ պետք է հակահարված տալ Պուտինին։
«Եթե ԱՄՆ-ն հիմա հեռանա, դա Ուկրաինային վտանգի տակ կդնի։ Եվրոպան վտանգի տակ է, ազատ աշխարհը վտանգի տակ է, և դա ուժեղացնում է մեզ վնասել ցանկացողներին։ Նախագահ Պուտինին ուղղված իմ ուղերձը հստակ է՝ մենք չենք նահանջի, չենք հանձնվի, ես չեմ հանձնվի»,- վստահեցրել է Ջո Բայդենը։