Մակրոնը հայտնել է՝ որ դեպքում Ուկրաինա զորք կուղարկի
Համաշխարհային Մամուլ
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը խորհրդարանական կուսակցությունների հետ հանդիպման ժամանակ ասել է, որ Ուկրաինա զորք ուղարկելը հնարավոր է, եթե Ռուսաստանը ճեղքի Կիևի կամ Օդեսայի պաշտպանությունը։ Այս մասին հայտարարել է Կոմունիստական կուսակցության ներկայացուցիչ Ֆաբիեն Ռուսելը, հայտնում է L'Independent-ը։
Նա հավելել է, որ Ֆրանսիայի ղեկավարը խորհրդարանականներին ցույց է տվել Ուկրաինայում ռուսական հարվածների հնարավոր ուղղությունների քարտեզները։
«Մակրոնը նշեց մի սցենար, թե որ դեպքում կարող է միջամտություն սկսել՝ ճակատի առաջխաղացում դեպի Օդեսա կամ դեպի Կիև»,- պարզաբանել է քաղաքական գործիչը։
«Չնվաճված Ֆրանսիա» կուսակցության համակարգող Մանուել Բոմպարդն ասել է, որ ինքը «անհանգստացած է եկել հանդիպմանը և էլ ավելի անհանգստացած հեռացել է»։


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)