Սուդանի նախագահի որդին Անկարայում վթարի է ենթարկվել. նրա վիճակը ծանր է
Համաշխարհային ՄամուլՍուդանի Հանրապետության ինքնիշխան անցումային խորհրդի նախագահ, գեներալ-լեյտենանտ Աբդել Ֆաթթահ ալ-Բուրհանի որդին Անկարայում տեղի ունեցած վթարից հետո վերակենդանացման բաժանմունքում է։ Այս մասին հայտնում է DHA գործակալությունը։
Մոհամեդ Ֆաթթահ ալ-Բուրհանը վթարի է ենթարկվել մոտոցիկլետ վարելիս՝ բախվելով այլ մեքենայի։
Նա տեղափոխվել է քաղաքային հիվանդանոց, որտեղ գտնվում է վերակենդանացման բաժանմունքում։ Նրա վիճակը գնահատվում է ծանր։
Մեքենայի վարորդը, որին բախվել է մոտոցիկլետը, բերման է ենթարկվել։ Ոստիկանությունը պարզում է վթարի հանգամանքներն ու պատճառները։