Զելենսկին օգնություն է խնդրել Էրդողանից
ԹուրքիաԵս երախտապարտ եմ Թուրքիային Ուկրաինային վստահելի աջակցության համար։ Այս մասին Անկարայում Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ հանդիպումից հետո իր «X»-ում գրել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին։
Զելենսկին նշել է, որ երկու երկրներն էլ սատարում են ամբողջ սևծովյան տարածաշրջանի պարենային անվտանգությանը. «Դրա համար նավարկության անվտանգությունը կարևոր պայման է։ Մենք միասին կարող ենք հասնել դրան»:
«Մենք շահագրգռված ենք թուրքական պաշտպանական ընկերությունների հետ երկկողմ համագործակցության և համատեղ արտադրության ամրապնդմամբ։ Մեզ անհրաժեշտ է Թուրքիայի օգնությունը՝ մեր ռազմագերիներին ազատ արձակելու գործում, այդ թվում՝ Ղրիմի թաթարներին, որոնք գտնվում են ռուսական գերության մեջ», - նշել է Զելենսկին։