Կանադային՝ 6։2․ ԱՄՆ-ի հոկեյիստուհիները կրկին աշխարհի չեմպիոն են «Խցանումները միայն տիկին Հակոբյանին չեն նյարդայնացնում»․Ավինյանը՝ Աննա Հակոբյանին Մեդվեդևը հաղթել է Կոբոլիին․ հաջորդ մրցակիցն Ալկարասն է 69 րոպեում՝ 6։2, 6։2․ Ալկարասը հզոր մեկնարկ է տվել ամփոփիչ մրցաշարին Արմեն Գրիգորյանի հայտարարության մի մասի հետ համաձայն չեմ, մի մասի հետ՝ համաձայն. Ռուբինյան Վերջին տեղից դուրս գալու առաքելությամբ․ Ֆրանկը գլխավորել է «Քրիսթալ Փելասը» Ինֆանտինոյի նոր մրցակիցը․ եվրոպական ֆեդերացիաները սատարում են Դիալոյին 5 անպատասխան գոլ․ Գերմանիան ջախջախել է Նիդերլանդներին Սկանդալ ՔՊ-ում՝ Արմեն Գրիգորյանի շուրջ․ Զապն ու Օշականցի Գևորիկը դատվում են Պլեխանովի անվան համալսարանի Երևանի մասնաճյուղում ամփոփվեց FPV դրոնների դասընթացը 78 ձայն՝ Ոսկանյանին․ ձյուդոյի ֆեդերացիայի նախագահը վերընտրվել է Արզումանյանը միացել է Ղազարյանին․ նոր զարգացում ֆուտբոլի ֆեդերացիայի ընտրություններից առաջ 

Ավինյանի ու թիմակիցների գաղտագողի և թիկունքից հարվածները երևանցիներին

Վերլուծական

Այսօր Երևանի ավագանու ընդդիմադիր անդամներն ահազանգել են, որ Երևանի քաղաքապետարանը գաղտագողի ձևով ֆինանսաբյուջետային հանձնաժողովից մեկ ժամ առաջ բերել, ներկայացրել է տրանսպորտի թանկացման փաթեթը` առանց քննարկման, առանց լուրջ հիմնավորման և պատրաստվում է գալիք նիստում այն դնել քվեարկության և ընդունել: Մինչ այդ էլ քաղաքապետարանը հայտնել էր, որ երևանցիների դատին են ներկայացնելու տրանսպորտի ուղևարձի թանկացման լրամշակված փաթեթը, որը պարզվեց գրեթե նույնչափ է հարվածելու քաղաքացիների գրպանին, որքան որ նախատեսված էր ամիսներ առաջ ներկայացված և երևանցիների կողմից քննադատված նախագծով: 

Սա առաջին դրվագը չէ, երբ Տիգրան Ավինյանն ու թիմակիցները երևանցիներից գաղտագողի քայլեր են կատարում: Կարմիր գծերի թանկացման մասին էլ մայրաքաղաքի բնակիչներին նախապես որևէ մեկը տեղյակ չէր պահել, հանրային քննարկման այդ հարցը չէր դրել և այնուհետև բոլորին փաստի առջև էին կանգնեցրել: Դեռ չենք խոսում այն մասին, որ երևանցիների գրպանին հարվածելու իրենց նպատակների մասին Ավինյանն ու ՔՊ-ականները չեն բարձրաձայնել նաև նախընտրական շրջանում: Հակառակ դեպքում՝ դժվար թե հայտնվեին ավագանինում:

Սակայն, սա էլ դեռ ամբողջը չէ: Թափանցիկ աշխատելու մասին պատեհ և անպատեհ առիթներով ելույթ ունեցող ՔՊ-ականները ի դեմս Ավինյանի և իր թիմակիցների  տարեսկզբից արդեն ոչ մրցակցային ընթացակարգերով 14 գնում են կատարել: Օրինակ, հունվարի 29-ին քաղաքապետարանը մեկ անձ գնման ընթացակարգով «Ձևավորում և սպասարկում» ՀՈԱԿ-ին պատվիրակել է 20 միլիոն դրամով իրականացնել ապամոնտաժման աշխատանքներ: Ի դեպ, ՀՈԱԿ-ի կառավարումն իրականացնում է Երևանի քաղաքապետը։ Փետրվարի 2-ին նույն ընթացակարգով և 4 միլիոն 800.000 դրամով «Կրտսեր Ալեքսանյան և որդիներ» ՍՊԸ-ից գերատեսչությունը գնել է ծրագրերի կառավարման համակարգչային ծրագրային փաթեթներ:

Փետրվարի 6-ին քաղաքապետարանն առանց մրցույթի պայմանագրեր է կնքել նաև «Վի Իքս Սոֆթ» ՍՊԸ-ի հետ՝ էլեկտրոնային համակարգի տեխնիկական սպասարկման ծառայությունների դիմաց վճարելով 17 միլիոն 280.000 դրամ, «Հայկյան ծրագրեր» ՍՊԸ-ի հետ՝ համակարգի ներդրման ծառայությունների դիմաց վճարելով 13 միլիոն 824.100 դրամ, և քաղաքապետի կողմից կառավարվող «Ձևավորում և սպասարկում» ՀՈԱԿ-ի հետ՝ մի դեպքում՝ 6 միլիոն դրամով պատվիրակելով հիմնային պատվանդանների դրոշների փոխման, մաքրման և սպասարկման աշխատանքներ, մյուսով՝ 1 միլիոն դրամով՝ Հայոց բանակի տոնին նվիրված միջոցառումների ձևավորման ծառայություններ: Փետրվարի 26-ին մշակութային միջոցառումների կազմակերպման ծառայությունների համար գերատեսչությունը «Թայմ» ՍՊԸ-ի հետ կնքում է 1 միլիոն 400.000 դրամ գնով պայմանագիր, իսկ փետրվարի 29-ին՝ «Ֆակտորի Փրոդաքշն» ՍՊԸ-ի հետ էլ կնքված պայմանագրով Գիրք նվիրելու օրվան նվիրված մշակութային միջոցառումների իրականացման ծառայության համար՝ հատկացնելով 54 միլիոն 538.800 դրամ: Մարտի 4-ին Երևանի քաղաքապետարանը Կանանց տոնին նվիրված մշակութային միջոցառումների իրականացման ծառայություններ է պատվիրակում «Երևանի պատանի հանդիսատեսի թատրոն» ՀՈԱԿ-ին՝ 2 միլիոն 112.000 դրամ արժողությամբ. այդ գումարով նախատեսվում է 3 թատերական ներկայացումների ցուցադրություն:

Կարծես թե, երևանցիներից գաղտագողի գործելը դարձել է Ավինյանի և նրա ղեկավարած կառույցի նոու-հաուն: Միակ բանը, ինչով ընտրություններից մինչ այս պահը աչքի է ընկել իշխանական ավագանին, երևանցիների մեջքի հետևում ընդունված ոչ պոպուլյար և բնակչության սոցիալական բեռը ավելացնող որոշումներն են և ինչպես երևում է՝ ՔՊ-ականների դուխը չի հերիքում այդ որոշումները ընդունելը բացեիբաց և վերջին շրջանում երևանցիներին նման նվերներն արվում են բացառապես թաքուն՝ քաջ գիտակցելով, թե ինչ հանրային ռեզոնանս կարող է առաջանալ իրենց անհաշվենկատ և քաղաքացիների շահերին հարվածող որոշումներից...

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Նոյեմբերի սկզբին Պակիստանում ձերբակալվել է 796 աֆղան քաղաքացիԿանադային՝ 6։2․ ԱՄՆ-ի հոկեյիստուհիները կրկին աշխարհի չեմպիոն ենՌամաֆոսան կոչ է արել Մասկին հավատարիմ մնալ Հարավային Աֆրիկային «Խցանումները միայն տիկին Հակոբյանին չեն նյարդայնացնում»․Ավինյանը՝ Աննա ՀակոբյանինՄեդվեդևը հաղթել է Կոբոլիին․ հաջորդ մրցակիցն Ալկարասն էԲելգիան հայտարարել է Ռուսաստանի հետ հակամարտության նախապատրաստման մասին69 րոպեում՝ 6։2, 6։2․ Ալկարասը հզոր մեկնարկ է տվել ամփոփիչ մրցաշարինՕմանը և Իրանը քննարկել են ծովային ուղիների անվտանգությունը Արմեն Գրիգորյանի հայտարարության մի մասի հետ համաձայն չեմ, մի մասի հետ՝ համաձայն. ՌուբինյանՎերջին տեղից դուրս գալու առաքելությամբ․ Ֆրանկը գլխավորել է «Քրիսթալ Փելասը»Ինֆանտինոյի նոր մրցակիցը․ եվրոպական ֆեդերացիաները սատարում են Դիալոյին5 անպատասխան գոլ․ Գերմանիան ջախջախել է Նիդերլանդներին Սկանդալ ՔՊ-ում՝ Արմեն Գրիգորյանի շուրջ․ Զապն ու Օշականցի Գևորիկը դատվում ենPolitico. Կալասի բանակցություններից բացառումը արտացոլում է ԵՄ-ի ներսում ազդեցության ոլորտների շուրջ վեճըՊլեխանովի անվան համալսարանի Երևանի մասնաճյուղում ամփոփվեց FPV դրոնների դասընթացը78 ձայն՝ Ոսկանյանին․ ձյուդոյի ֆեդերացիայի նախագահը վերընտրվել էՎրաստանում ավարտվել է դեպի Ռուսաստանի սահման տանող կամրջի շինարարությունըԱրզումանյանը միացել է Ղազարյանին․ նոր զարգացում ֆուտբոլի ֆեդերացիայի ընտրություններից առաջՄիզապարկի քաղցկեղ․ փորձարկման ընթացքում կրկնության ռիսկը նվազել է 68%-ով«Հրավիրում եմ քննարկման». Ռուբինյանը ընդդիմադիրներին քաղաքական «գործա՞րք» է առաջարկումՌուբիոն բանակցություններ է վարել Բահրեյնի արտաքին գործերի նախարարի հետ՝ երկրի վրա Իրանի կողմից հասցված հարվածից հետոԵրկարակեցության նոր հուշում՝ աղիքային մանրէներից Լարված իրավիճակ՝ ԱԺ-ում. Թրամփի նոր քայլը, Իրանի սպառնալիքն ու ՈւկրաինանՍեմագլուտիդը փորձարկվել է 6–11 տարեկանների մոտ․ ի՞նչ են ցույց տվել արդյունքներըՇվեյցարիան պատրաստ է հյուրընկալել Ուկրաինայի հարցով բանակցությունների նոր փուլը Միրզոյանն ու ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի ներկայացուցիչը անդրադարձել են Կոսովոյում խաղաղապահ առաքելությանը Հայաստանի մասնակցությանը և դրա շարունակականությանըԿրծքագեղձի քաղցկեղ․ ԱՄՆ-ում նոր դեղային համակցություն է հաստատվելԱՄՆ-ը հայտարարել է Թրամփի վարչակազմի օրոք ավելի քան 2000 ահաբեկչի ձերբակալման մասին Մենք Սահմանադրության հարցը ժողովրդի հետ կորոշենք՝ առանց ընդդիմության.ԲադալյանՈՒղիղ․ ԱԺ նախագահ Ռուբեն Ռուբինյանը պատասխանում է լրագրողների հարցերինԱդրբեջանցի զինծառայողը Անիի ուղղությամբ 6 կրակոց է արձակել․ գործը դատարանում էԱրհեստական եղջերաթաղանթ․ նոր հույս՝ տեսողությունը վերականգնելու համարԱՄՆ տրանսպորտի նախարարությունը պարզել է օդային երթևեկության խափանման հավանական պատճառը Լը Պենի առաջարկը բախում է առաջացրել Ֆրանսիայի նախագահական բանավեճում Այսօր բանտերը լցված են քաղաքական հալածանքի ենթարկվող մեր քաղաքացիներով». Լիլիթ ԳալստյանՖիդան. Ուկրաինայի վերաբերյալ համաձայնագիրը նաև խաղաղություն է նախատեսում ՌԴ-ի և Եվրոպայի միջև Ինքնավար զենքերի շուրջ բանակցությունները Ժնևում փակուղի են մտելՌուսաստանը ենթարկվել է 1441 ԱԹՍ-ի զանգվածային հարձակման, 800-ը՝ Մոսկվայի ուղղությամբՎենսը հայտարարել է ԱՄՆ-ում էլեկտրաէներգիայի հնարավոր անջատումների նախապատրաստական ​​աշխատանքների մասին Չշահարկեիք մարդու մահը. մենք ենք սպանե՞լ. խոսալ-թռնելն էլ նոր մշակույթա. Հասմիկ ՀակոբյանԱՄՆ-ը բացահայտել է Megaspeed-ի նկատմամբ քննության նոր մանրամասներՄոնղոլիայի նախագահը հայտարարել է հրաժարականի մասին Կանադան ու Չինաստանը համաձայնել են ընդլայնել մաքսային արտոնություններըԱԺ-ն օրակարգ չընդգրկեց Հայաստանում ժողովրդավարության հետընթացի վերաբերյալ նախագիծըՃապոնիան կործանիչներ է օդ բարձրացրել ու բողոք հայտնել ՄոսկվայինՎենս. ԱՄՆ-ում թռիչքների կառավարման խնդրի լուծումը մեծ ռեսուրսներ չի պահանջում ԱԺ-ում թեժ իրավիճակ է. ընդդիմությունը լքեց նիստերի դահլիճըԱՄՆ Սենատում առաջարկվել է գրեթե 1,1 տրիլիոն դոլարի ռազմական բյուջե Պատգամավոր Արթուր Սարգսյանը մինչ օրս զրկված է ԱԺ աշխատանքներին մասնակցելու հնարավորությունից. ՂազինյանՎենս․ Իրանի հետ պատերազմը չի վերածվի անվերջ ռազմական արշավի
Ամենադիտված