Bild-ը հայտնել է Թրամփի գաղտնի ծրագրի մասին
Համաշխարհային ՄամուլԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփը, ով պատրաստվում է առաջադրվել նախագահի պաշտոնում, դեռ չի ներկայացրել ուկրաինական հակամարտության կարգավորման իր ծրագիրը, սակայն ԱՄՆ-ի պահպանողական շրջանակներում տարածված գաղափարները հուշում են, թե ինչպիսին կարող է լինել այն։ Այս մասին հայտնում է Bild-ը։
Թրամփը դեռ չի բացահայտել իր ծրագրերն այն մասին, թե ինչպես է նախատեսում դադարեցնել հակամարտությունը 24 ժամվա ընթացքում, ինչպես նախկինում պնդում էր։ Բայց ԱՄՆ-ի պահպանողական շրջանակներում շրջանառվում են հիմնական կետերը, ըստ որոնց՝ Ղրիմը և մյուսը տարածքները կմնան Ռուսաստանի վերահսկողության տակ, իսկ Կիևը չի կարողանա միանալ ՆԱՏՕ-ին:
Հրատարակությունն ընդգծում է, որ մտավախություն կա, որ Թրամփը կարող է դուրս բերել ԱՄՆ-ը Հյուսիսատլանտյան դաշինքից և հրաժարվել Եվրոպայի պաշտպանությունից։ Դա լուրջ հետեւանքներ կունենա, այդ թվում՝ Գերմանիայի համար։
Հրատարակությունը նշում է, որ տագնապալի է նաեւ այն, որ Թրամփը դեռ չի բարձրաձայնել, թե ով պետք է հաղթի ռուս-ուկրաինական հակամարտությունում։
«Նրա լռությունը շատ բանի մասին է խոսում», - ասվում է հրապարակման մեջ: