Փարիզը, Աֆրիկայում իր անհաջողությունից հետո, փորձում է խաղաղարարի կերպար ստեղծել Լեռնային Ղարաբաղում
ԱրցախՖրանսիան, իր աֆրիկյան քաղաքականության ձախողումից հետո, փորձում է Լեռնային Ղարաբաղում խաղաղարարի կերպար ստեղծել, թեև Ռուսաստանն այնտեղ խաղաղապահ դեր է կատարել, ասել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան, գրում է ՌԻԱ Նովոստին։
«Ռոսիա 1» հեռուստաալիքի «Կիրակնօրյա երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» հաղորդման եթերում Զախարովան կարծիք է հայտնել, որ Փարիզի ակտիվության աճը կովկասյան տարածաշրջանում «մի տեսակ հասարակական-քաղաքական գիտակցության մեջ փոխհատուցում է՝ Աֆրիկայում Ֆրանսիայի քաղաքականության ձախողման ֆոնին»։
«Մենք հասկանում ենք, որ դա կապ չունի խաղաղության պահպանման հետ։ Ամբողջ խաղաղապահ դերը, նույնիսկ Լեռնային Ղարաբաղի կարգավորման համատեքստում, որպես միջնորդ ստանձնել և կատարել է հենց մեր երկիրը: Հիմա, ամենադժվար փուլից հետո, որը, հուսով ենք, արդեն ավարտվել է, նրանք՝ որպես ՆԱՏՕ-ի անդամ, կարող են սկսել երևալ»,- ասել է Զախարովան։