Նեթանյահուն հրամայել է իսրայելական բանտերում հազարավոր նոր տեղեր պատրաստել
Համաշխարհային ՄամուլԻսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն կառավարությանը հանձնարարել է իսրայելական բանտերում հազարավոր նոր կալանավորների և բանտարկյալների համար տեղեր պատրաստել։ Այս մասին հայտնում են վարչապետի աշխատակազմի մամուլի ծառայությունից։
Ըստ The Times of Israel-ի՝ անցյալ տարվա հոկտեմբերից՝ պաղեստինյան ՀԱՄԱՍ արմատական շարժման հետ Իսրայելի հակամարտությունն սկսվելուց ի վեր, Իսրայելի իշխանությունները ձերբակալել են ահաբեկչության մեջ կասկածվող մոտ 4 հազար մարդու, որոնց մեծ մասին՝ Գազայի հատվածում։
Իսրայելի բանակի և անվտանգության ծառայության հետ հանդիպման ժամանակ վարչապետը և նախարարների կաբինետը եզրակացրել են, որ մեկ տարվա ընթացքում Գազայի հատվածում և Հորդանան գետի արևմտյան ափին հազարավոր կասկածյալներ և ՀԱՄԱՍ-ի հետևորդներ կձերբակալվեն։ Դա կհանգեցնի իսրայելական բանտերում տեղերի պակասի, եթե նախապես դրանք պատրաստված չլինեն: