Մակրոնը հետաձգել է այցը Կիև
Համաշխարհային ՄամուլՖրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հետաձգում է վաղուց ծրագրված այցը Ուկրաինա՝ Ռուսաստանի նկատմամբ քաղաքականության հարցում դաշնակիցների հետ տարաձայնությունների պատճառով։ Այս մասին գրում է Politico-ն՝ ֆրանսիացի դիվանագետին հղումով։
Հրատարակության համաձայն՝ Ֆրանսիայի առաջնորդը չեղարկել է վաղուց ծրագրված այցն Ուկրաինա՝ դաշնակիցների հետ Ռուսաստանի նկատմամբ իր ավելի ռազմատենչ քաղաքականության հետևանքով առաջացած լարվածության պատճառով։ Պնդվում է, որ Մակրոնն այժմ ցանկանում է «անհրաժեշտ ժամանակը հատկացնել» դաշնակիցների հետ բանակցություններին՝ «շոշափելի արդյունքներով» Ուկրաինա այցելելու համար։