Ռուսաստանի հարձшկումը կասեցվել է. Զելենսկի
Համաշխարհային ՄամուլՈւկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին հայտարարել է, որ ռուսական հարձակումն Ուկրաինայի արևելյան ճակատում դադարեցվել է։ Երկուշաբթի օրը՝ մարտի 11-ին, ֆրանսիական լրատվամիջոցներին՝ Le Monde թերթին և BFM TV-ին տված հարցազրույցում նա ընդգծել է, որ ներկայումս իրավիճակը ռազմաճակատում շատ ավելի լավ է, քան եղել է վերջին երեք ամիսների ընթացքում։
«Մենք դժվարություններ ունեինք հրետանային զինամթերքի, հակաօդային պաշտպանության, հեռահար սպառազինության և ռուսական անօդաչու թռչող սարքերի խտության պատճառով։ Մենք լավ աշխատանք կատարեցինք ռուսական ինքնաթիռների դեմ, վերականգնեցինք իրավիճակը արևելքում, և ռուսական հարձակումը կասեցվեց»,-ասել է Զսելենսկին։