Իվանովոյում Իլ-76-ի կործանման վայրում 14 դի է հայտնաբերվել
Ռուսաստան
ՌԴ Իվանովոյի մարզում Իլ-76 ռազմատրանսպորտային ինքնաթիռի կործանման վայրում հայտնաբերվել է 14 դի։ Նրանց ինքնությունը պարզվում է, հաղորդում է 112 Telegram ալիքը։
Մահացածների մասին պաշտոնական տեղեկություն դեռ չի ստացվել։
Ինչպես հայտնել ենք, ՌԴ Իվանովոյի շրջանի երկնքում Իլ-76 ռազմատրանսպորտային ինքնաթիռը բռնկվել է։ ՌԴ Պաշտպանության նախարարության տվյալներով՝ ինքնաթիռում եղել է անձնակազմի ութ անդամ և յոթ ուղևոր։ Ռազմական գերատեսչության տվյալներով՝ ինքնաթիռը կործանվել է պլանային թռիչքի համար օդ բարձրանալիս։
Որպես վթարի պատճառ՝ նշվում է շարժիչներից մեկում հրդեհը։


















































Ամենադիտված
Ծեծկռտուք Մոսկվայի ռեստորաններից մեկում՝ հայտնի գործարարի և «Դոն Պիպոյի» միջև․ վերջինս թիկնապահի հետ փախուստի է դիմել (տեսանյութ)