Անդրադարձ է կատարվել Հայաստան–Եվրոպական միություն փոխգործակցության ընթացքին Դանակահարություն Ստամբուլի դպրոցում, բախումներ Փարիզում ու Բարսելոնայում․ Եվրոպան թեժացել է Դատարանը արդարացրեց Վարդան Ղուկասյանին՝ խուլիգանության մեղադրանքով գործով Հայաստանում քննարկվել է «Firebird AI» արհեստական բանականության տվյալների կենտրոնի՝ էլեկտրացանցին միացման հարցը Ընդդիմությունը շահագրգռված չէ իրենց հանցակիցների գործողությունների բացահայտմամբ. Ռուբինյան Փաշինյան․ «Խաղաղության խաչմերուկը» Հայաստանի ռազմավարական պատկերացումն է Թուրքիայից պատվիրակություն է ժամանել Հայաստան. Կիևը ստիպված է լինելու «վճարել»․ Պեսկով Պետք է պարզվի՝ զինծառայողն ինչ պայմաններում է հայտնվել ՀՀ տարածքում՝ դասալիք է, թե մոլորվել է Եթե ես կողմնապահություն անեի, ընդդիմության համար այս միջադեպը շատ ավելի վատ կավարտվեր.Ռուբինյան ԱԺ-ում «Ուժեղ Հայաստան»-ի որոշ պատգամավորների օգնականների նկատմամբ ծառայողական քննություն կանցկացվի «Հայաստան» և «Ուժեղ Հայաստան» խմբակցությունները բոյկոտում են եկեղեցու հարցով քննիչ հանձնաժողովի ստեղծումը Հույսները դրել են, որ երեք երեխաների մայրը ադրբեջանցի ասքյարին կվնասազերծի. Խաչատրյան 

Ճապոնիայի կառավարության աջակցությամբ Արամ Խաչատրյան համերգասրահը կհամալրվի նոր սարքավորումներով

Գիտություն և Մշակույթ

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Դանիել Դանիելյանն այսօր ներկա է եղել Արամ Խաչատրյան համերգասրահում աուդիո և ձայնագրման սարքավորումների բարելավման ծրագրի մեկնարկի արարողությանը:

Դրամաշնորհային պայմանագիրը ստորագրել են Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի տնօրեն Նորայր Նազարյանը և ՀՀ-ում Ճապոնիայի արտակարգ և լիազոր դեսպան Աոկի Յուտական

Ողջունելով ներկաներին՝ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Դանիել Դանիելյանը նախարարության անունից շնորհակալություն է հայտնել Ճապոնիայի կառավարությանն անչափ կարևոր նախաձեռնության համար: Նախարարի տեղակալը շնորհակալություն է հայտնել նաև դեսպան Աոկի Յուտակային իր գործունեությամբ մշակութային կառույցներին աջակցելու համար:

«Ուրախ ենք, որ այսպիսի նախաձեռնությունը գալիս է մի երկրից, որտեղ արդի տեխնոլոգիաների որակը շատ բարձր է, և որի շնորհիվ մենք ձեռք ենք բերում բարձրակարգ տեխնիկա: Այս տեխնիկան կծառայի ոչ միայն ֆիլհարմոնիկ նվագախմբին, այլև հայաստանյան և արտերկրի այն նվագախմբերին, երաժշտական խմբերին, որոնք ելույթներ կունենան Արամ Խաչատրյան համերգասրահում: Անդրադառնալով թատերահամերգային կազմակերպությունների ֆինանսավորման նոր մոդելին՝ նշեմ, որ ունենք շատ լավ օրինակ. պետական հատկացումների, մասնավոր և արտերկրի աջակցությունների շնորհիվ ֆիլհարմոնիկ նվագախմբի տնօրինության նախաձեռնողականության արդյունքում վերանորոգվել է համերգասրահի դահլիճը: Այս դրամաշնորհի արդյունքում Արամ Խաչատրյան համերգասրահի դահլիճը կվերազինվի արդի տեխնիկայով՝ միջազգային ստանդարտներին համապատասխան: Ծրագրի նպատակն է Արամ Խաչատրյան համերգասրահը վերածել բարձրորակ, տեխնիկապես հագեցած մշակութային հարթակի, որտեղ հնարավոր կլինի իրականացնել նաև բարձրորակ ձայնագրություններ և հեռարձակումներ։ Ճապոնական կառավարության տրամադրած այս միջոցները լավագույնս կծառայեն բարձրակարգ համերգների, միջոցառումների, ձայնագրությունների իրականացմանը»,- նշել է Դանիել Դանիելյանը և մաղթել ծրագրի հաջող իրականացում:

Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի տնօրեն Նորայր Նազարյանի տեղեկացմամբ՝ մինչև 72,000 ԱՄՆ դոլար կազմող դրամաշնորհն ուղղվելու է Արամ Խաչատրյան համերգասրահում աուդիո և ձայնագրման սարքավորումների բարելավման ծրագրին. «Ձեռք են բերվելու աուդիո և ձայնագրման ոլորտում աշխարհի առաջատար ճապոնական YAMAHA ընկերության CL1 և DM7 ձայնակառավարման 2 վահանակ: Այս գերժամանակակից սարքավորումները թույլ կտան Արամ Խաչատրյան համերգասրահում իրականացնել որակյալ համերգներ, որոնք պահանջում են ձայնի տեխնիկական լավ վերարտադրություն, միջազգային ստանդարտների համապատասխան ձայնագրություններ (CL1) և համերգների ուղիղ հեռարձակումներ (DM7)»,- ասել է Նորայր Նազարյանը և հավելել, որ վերջին անգամ Արամ Խաչատրյան համերգասրահի համար աուդիո և ձայնագրման սարքավորումներ են ձեռք բերվել 25 տարի առաջ՝ 1999 թվականին, կրկին Ճապոնիայի կառավարության դրամաշնորհային աջակցության շրջանակում։

ՀՀ-ում Ճապոնիայի դեսպան Աոկի Յուտական նշել է, որ կարճ ժամանակահատվածում արդեն զգացել է հայ ժողովրդի բարեկամական վերաբերմունքն ու հյուրընկալությունը, նկատել նաև, որ երկու երկրները՝ Հայաստանն ու Ճապոնիան, շատ նմանություններ ունեն. «Երկուսն էլ փոքր երկիր են՝ հարուստ երկար պատմությամբ, ավանդույթներով և հնագույն մշակույթով, և կիսում են սերը երաժշտության հանդեպ: Ծրագիրը հնարավորություն կտա այս գեղեցիկ համերգասրահում ելույթ ունեցող Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբին և այլ նվագախմբերին ու անհատ երաժիշտներին ձայնագրել և հեռարձակել համերգները շատ ավելի բարձր որակով, նոր և ժամանակակից սարքավորումներով, որոնք ձեռք են բերվելու այս աջակցության միջոցով: Հայաստանը հայտնի է իր պատմականորեն հարուստ երաժշտական մշակույթով, որը ստեղծել է այնպիսի հանրահռչակ երաժիշտներ և երգահաններ, ինչպիսիք են Կոմիտասը, Արամ Խաչատրյանը, Առնո Բաբաջանյանը և շատ ուրիշներ: Մեր նպատակն է պահպանել և փոխանցել այս ահռելի երաժշտական ժառանգությունը հաջորդ սերունդներին: Վստահ եմ, որ նոր ծրագրի միջոցով մենք կարող ենք նպաստել այս կարևոր առաքելությանը, որպեսզի մարդիկ կարողանան վայելել այն գլուխգործոցները, որոնք կկատարվեն Արամ Խաչատրյան համերգասրահում ճապոնական սարքավորումների և Հայաստանի, ինչպես նաև ամբողջ աշխարհի աշխարհահռչակ երաժիշտների ստեղծագործությունների համադրմամբ:

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Անդրադարձ է կատարվել Հայաստան–Եվրոպական միություն փոխգործակցության ընթացքինԴանակահարություն Ստամբուլի դպրոցում, բախումներ Փարիզում ու Բարսելոնայում․ Եվրոպան թեժացել էԻսպանիան լուծարել է խորհրդարանը և հայտարարել արտահերթ ընտրությունների մասինԴատարանը արդարացրեց Վարդան Ղուկասյանին՝ խուլիգանության մեղադրանքով գործովՀայաստանում քննարկվել է «Firebird AI» արհեստական բանականության տվյալների կենտրոնի՝ էլեկտրացանցին միացման հարցը Ընդդիմությունը շահագրգռված չէ իրենց հանցակիցների գործողությունների բացահայտմամբ. ՌուբինյանՍաուդյան Արաբիայի օդանավակայանների վրա հարձակումների հետևանքով մի քանի մարդ վիրավորվել էՓաշինյան․ «Խաղաղության խաչմերուկը» Հայաստանի ռազմավարական պատկերացումն էԹուրքիայից պատվիրակություն է ժամանել Հայաստան. Կիևը ստիպված է լինելու «վճարել»․ ՊեսկովՀութիները հայտարարել են, որ իրենց վերահսկողության տակ են վերցրել երկրի նախագահական խորհրդի ղեկավարի տունըՊետք է պարզվի՝ զինծառայողն ինչ պայմաններում է հայտնվել ՀՀ տարածքում՝ դասալիք է, թե մոլորվել էԱմերիկացիներին խոստացել են աշխատավարձի բարձրացում Իրանի հետ հակամարտության ավարտից հետոԵթե ես կողմնապահություն անեի, ընդդիմության համար այս միջադեպը շատ ավելի վատ կավարտվեր.ՌուբինյանԱԺ-ում «Ուժեղ Հայաստան»-ի որոշ պատգամավորների օգնականների նկատմամբ ծառայողական քննություն կանցկացվիԹրամփը վստահ է, որ NYT թերթը մոտ ապագայում կփակվի«Հայաստան» և «Ուժեղ Հայաստան» խմբակցությունները բոյկոտում են եկեղեցու հարցով քննիչ հանձնաժողովի ստեղծումը Հույսները դրել են, որ երեք երեխաների մայրը ադրբեջանցի ասքյարին կվնասազերծի. ԽաչատրյանՀութիները հայտնել են, որ հարվածներ են հասցվել Ռիադի օդանավակայանին և Saudi Aramco նավթավերամշակման գործարանին#ՈՒՂԻՂ. Ռուբեն Ռուբինյանը ԱԺ ծեծկռտուքից հետո պատասխանում է լրագրողների հարցերինԻսպանիայում բողոքի ցույցերը վերածվել են ոստիկանության հետ բախումներիTRIPP-ի իրագործումը ՀՀ-ի և տարածաշրջանի տնտեսական միջավայրը փոխելու անկյունաքար է լինելու․ ՓաշինյանԲեսենթը նշել է, որ ԱՄՆ-ը ստիպված է եղել ընկերություններին վերադարձնել 180 միլիարդ դոլարի մաքսատուրքերԱդրբեջանը ամեն ինչ անում է Սամվել Կարապետյանին ձերբակալելու համար, դուք կիմանաք պատճառը. ՎարդեւանյանՎան Գոգի մեկ կտավը՝ $180 մլն․ Նյու Յորքում աճուրդի կհանվի $450 մլն գնահատվող հավաքածուԸնդդիմադիր խմբակցությունները չեն ընդգրկվի ԱԺ-ում եկեղեցու վերաբերյալ «քննիչ» հանձնաժողովումԳագիկ Ծառուկյանի քրեական գործը դատարանում է․ այն մակագրվել է դատավոր Մանվել ՇահվերդյանինԱլեն Սիմոնյանը՝ սփյուռքահայերին․ «Լեզուներդ կարճ պահեք, հեռու մնացեք մեր երկրի քաղաքականությունից»Լիտվան հայտարարել է ԱՄՆ ռազմական բազա մշտական ​​տեղակայելու իր պատրաստակամության մասինՇաքիում հավատացել էին ՔՊ-ի խոստումներին, հիմա շներն են գյուղը պահում.Նարեկ Կարապետյան Պապիկյանի հրաժարականի կարիք չկա.ընդդիմության ձեւավորած հանձնաժողովին չենք մասնակցի. ՔՊԵկեղեցու ներքին կյանքին միջամտելը հակասահմանադրական է, դատվելու եք․ ԳրիգորյանԱՄՆ-ը անցկացրել է HACM հիպերձայնային հրթիռի առաջին թռիչքային փորձարկումը Պաշտոնանկություններ՝ զորամասերում․ Ինչ է որոշել դատարանը Գագիկ Բեգլարյանի համարՀայաստանում կրճատվել է կրծքագեղձի քաղցկեղի ուշ հայտնաբերման դեպքերի թիվը․ ԱՆ«Չի ձգում այդ մարդը, փոխեք․ ինքն էլ գիտի, որ չի ձգում»․ Նարեկ Կարապետյանը՝ Պապիկյանի մասինՍտամբուլում 15-ամյա աղջիկը դանակահարել է մեկ այլ դպրոցի մի քանի աշակերտներիԱռուշ Առուշանյան․ «Ձեր գյուղ հարազատներին ամաչելով չհրավիրեք, այլ հպարտությամբ ցույց տաք ասֆալտապատ փողոցներն ու մաքուր գյուղը»Վիճաբանություն և ծեծկռտուք՝ Արագածոտնի մարզի Ոսկեվազ գյուղի դաշտերում. կան վիրավորներ Եթե դուք այս տեմպերով շարունակեք, հասարակությունը սկսելու է կարոտել Ալեն Սիմոնյանին. ՎարդանյանԵթովպիան ձգտելու է ապահովել հուսալի մուտք դեպի Կարմիր ծով «Ղալումյանը արագ մեր կողմ վազեց, ռեպլիկ հնչեց».ԱԺ-ում թեժ կռիվ է եղելԳեղարքունիքի մարզում 2-րդ դասարանի աշակերտուհին ուսուցչուհու կողմից ծեծի է ենթարկվելԹրամփը կարծում է, որ Իրանը կապ ունի Flydubai-ի չվերթի հետ կապված միջադեպի հետ Լուլա դա Սիլվան հաղթել է Բոլսոնարոյին Բրազիլիայի ամենամեծ նահանգի 645 քաղաքներից 39-ում ԱՄՆ ռազմածովային ուժերի ուղղաթիռը անհետացել է ռադարներից Սաուդյան Արաբիայի ափերի մոտ Ի՞նչ եղանակ է լինելու առաջիկա օրերինԹրամփը չի բացառել Իրանի հետ պատերազմի դեպքում Լոս Անջելեսի և Սան Դիեգոյի ոչնչացումը ԱԺ-ում իրավիճակը լարվեց, ՔՊ-ականները հшրձшկվեցին ընդդիմադիրների վրաԹուրքիան Ուկրաինային է փոխանցել Korkut ՀՕՊ համակարգերՄոսկվան ենթարկվել է անօդաչու թռչող սարքերի լայնածավալ հարձակման. կա զոհ և վիրավորներ
Ամենադիտված