Թուրքիայում կացնով հարձակվել են Աթաթուրքի կիսանդրու վրա
ԹուրքիաԹուրքիայի Մանիսա նահանգի Շեհզադե շրջանում հարձակում է իրականացվել Թուրքիայի Հանրապետության հիմնադիր և առաջին նախագահ Մուստաֆա Քեմալ Աթաթուրքի կիսանդրու վրա։ Այս մասին հաղորդում է Ermenihaber–ը։
Հարձակումն իրականացրած անձը կացնով մի քանի հարված է հասցրել կիսանդրուն, ինչի հետևանքով այն վնասվել է։ Տեղի բնակիչների վկայությամբ՝ նախքան հարվածելը նա բղավել է «Կուռքերին ե՞ք պաշտում»։
Այնուհետև բնակիչները միջամտել են դեպքին և կարողացել խլել կացինը նրա ձեռքից։ Հարձակում իրականացրած անձը բերման է ենթարկվել, այնուհետև ցուցմունք տալուց հետո ազատ արձակվել։