ԱԺ հանձնաժողովը դրական եզրակացություն է տվել ՀՀ-ում ԵՄ առաքելության կարգավիճակի վավերացման նախագծին
ՀայաստանՀՀ ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի հանձնաժողովը այսօր՝ մարտի 12-ին, դրական եզրակացություն է տվել ՀՀ-ում ԵՄ առաքելության կարգավիճակի վավերացման նախագծին։
«Հայկական կողմը մեծ նշանակություն է տալիս ինչպես այս, այնպես էլ մյուս բոլոր նախաձեռնություններին, որոնք ուղղված են Եվրամիության հետ անվտանգության ոլորտում համագործակցության խորացմանը», - այդ մասին հայտարարել է Հայաստանի փոխարտգործնախարար Պարույր Հովհաննիսյանը:
Նրա խոսքով՝ քաղաքացիական առաքելության անխափան գործունեությունը կարևոր է ոչ միայն Հայաստանի արևելյան սահմաններին կայունության ապահովման, այլև Հայաստան-ԵՄ մերձեցման գործընթացների արագացման տեսանկյունից։