Էրդողանը քննադատել է Արևմուտքի երկրներին
ԹուրքիաԹուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը քննադատել է Արևմուտքի երկրներին՝ հայտարարելով, թե նրանցից մի քանիսը, հանուն իրենց իսկ անվտանգության, «մնացած աշխարհին նետում են կրակի և տարաձայնությունների անդունդը»։
Ելույթ ունենալով Անկարայում՝ թուրք նախագահն ասել է, որ «արևմտյան երկրները շատ հմուտ են գաղութատիրության, ջարդերի, գողության և անարդարության քաղաքականությունն արդարացնելու հարցում»։
«Արևմուտքի նպատակը պարզ է՝ ապահովել իր անվտանգությունն ու բարգավաճումը։ Սա է պատճառը, որ մնացած աշխարհը մղվում է հակամարտության, աղքատության և քաոսի անդունդ», - ասել է Էրդողանը:
Երկրի ղեկավարն ընդգծել է, որ «Արևմուտքից բխող բացասական միտումներին դիմակայելու միակ միջոցը սեփական մշակույթին և արժեքներին հավատարիմ մնալն է»։