Էրդողանը ծրագրում է Պուտինին հյուրընկալել Թուրքիայում մարտի 31-ից հետո
ՌուսաստանԹուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ ակնկալում է՝ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը կայցելի Թուրքիա մարտի 31-ն՝ Ռուսաստանում նախագահական ընտրություններից հետո: Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը։
«Մենք շարունակում ենք մեր երկխոսությունը մեր երկու սևծովյան հարևանների հետ։ Ընտրություններից հետո մենք ընդունելու ենք ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին»,- ասել է նա։
Փետրվարի վերջին Պուտինը հեռախոսազրույց է ունեցել Էրդողանի հետ, որի ընթացքում խոստացել է շատ չհետաձգել իր այցը հանրապետություն։