Հյուսիսային Կորեան չի պատրաստվում փոխել քաղաքականությունը Հարավային Կորեայի հարցում
Աշխարհ
Պետության առաջնորդի փոփոխությունը չի նշանակում պետության քաղաքական կուրսի փոփոխություն Սեուլի և այդ երկրի «դավաճան» իշխանությունների հետ հարաբերություններում: Այս մասին իր հոր հուղարկավորությունից հետո առաջին անգամ հայտարարել է Կիմ Սին Իրը՝ Հյուսիային Կորեայի ազգային պաշտպանության խորհրդի նիստում:
Կիմ Չեն Իրի կենդանության ժամանակ բազմաթիվ անգամներ հայտարարվել է, որ Հյուսիսային Կորեան չի պատրաստվում համագործակցել Հարավային Կորեայի նախագահ Լի Մյունգ-Բակի հետ:
Հարավային Կորեայում Լի Մյունգ-Բակի իշխանության գալուց հետո նրա հիմնական նպատակն էր լուծարել Կորեական թերակղզում Հյուսիային Կորեայի ջանքերով պատրաստված միջուկային օբյեկտները և մոռացության մատնել երկու երկրների համատեղ անցած ճանապարհը:


















































Ամենադիտված
Ալիևը հայտարարություն է արել սեպտեմբերի 27-ի կապակցությամբ